ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԱՍ 30-ՐԴ


Ինչպես արդեն գիտենք, Միշա արջը շա՜տ հոգատար է ոչ միայն Մաշայի, այլև իր այգու բնակիչների նկատմամբ: Այսօր մեր սիրելի Արջն իսկական գիտնականի պես քանոնի օգնությամբ չափում էր ծաղիկների ու հատապտուղների հասակը, մեկ էլ ի՞նչ տեսնի. իր գեղեցկուհի վարդակակաչները թոշնել են… Սա էլ ասես բավական չէր, իր սիրելի գեղեցկուհի Արջն էլ մեկ ուրիշ, լրիվ օտար Արջի հետ զբոսնում է հենց իր տան առջևով:

Բայց Միշայի համար ծաղիկների կյանքն առաջնային էր: Նա վերցրեց ուշաթափված վարդակակաչներից մեկին ու շտապեց փրկելու նրա կյանքը: Եվ մինչև լաբորատորիայում իրար էին խառնվում ամենատարբեր գույնի, պնդության ու բույրի նյութեր, Մաշան իր փոքրիկ ընկեր խոզուկի հետ ժամանեց Արջի տնակ: Ամեն ինչ խառնելուց հետո վերջապես գտավ Արջին, որը պարտադիր կերպով իր և խոզուկի հասակն էլ պետք է չափեր, ի՞նչ է մի ծաղկի չափ էլ չկան… Այսքանով, իհարկե, ոչինչ չավարտվեց, ընդհակառակը, ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվելու: Բայց էլ ոչինչ չեմ պատմի, շտապեք դիտել Մաշան ու Արջը մուլտֆիլմի հերթական նոր ու զվարճալի սերիան:

«Մաշան և արջը» մուլտֆիլմի բոլոր սերիաները կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։