ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ NUTELLA


6 shares

Այո՛, այո՛ ճիշտ կարդացիր: Մենք արդեն կամաց-կամաց բացահայտում ենք բոլոր գաղտնիքները: Ուրեմն ժամանակ չկորցնենք ու պատրաստենք Nutella:

Մեզ անհրաժեշտ է՝

  • 2 ձու
  • 3 բաժակ շաքարավազ
  • 2 ճ.գ. կակաո
  • 4 ճ.գ. ալյուր
  • 1 թ.գ. կարագ
  • 2 բաժակ կաթ
  • Վանիլին
  • Հունական ընկույզ կամ պնդուկ

photo-nutella-hd-wallpaper

Ինչպե՞ս պատրաստել՝

-Ձվերն ու շաքարավազը լավ հարել:

-Ավելացնել ալյուրը, կակաոն, մանրացված կամ փոշիացված ընկույզները, կարագն ու վանիլինը: Հարել, շա՜տ լավ հարել:

-Վերջում ավելացնել կաթն ու շարունակել շատ լավ հարել:

-Ստացված զանգվածը խառնելով պետք է նաև եփել թույլ կրակի վրա այնքան ժամանակ, մինչև պնդանա:

Մմմ, բույրն արդեն տարածվել է, կարող ենք ուտել մեր այդքան սիրելի շոկոլադե կրեմը: Բարի ախորժակ, բայց չափը չանցնես, լա՞վ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։