ՄԱՆԿԱԿԱՆ ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ԶԱՏԻԿ


Բուտերբրոդ-զատիկ

Պուտիկավոր գեղեցիկ զատիկների հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ և համոզվել, որ նրանք իսկապես հաջողություն են բերում: Հետաքրքիր է՝ իսկ զատիկները բուտերբրոդի տեսքո՞վ էլ հաջողություն կբերեն: Պատրաստենք և տեսնենք:

Բուտերբրոդ-զատիկ

Բուտերբրոդ – զատիկի համար անհրաժեշտ են՝

– Դեղին և սպիտակ պանիր

– Ձիթապտղի հատիկներ

– Երշիկ

– Հաց

Ինչպե՞ս պատրաստել՝

– Դեղին պանրի քառակուսի շերտը պետք է կտրել՝ այն դարձնելով կլոր:

Բուտերբրոդ-զատիկ

– Ահա այսպես նախ պետք է կտրել  պանրի կլոր շերտի վերին հատվածը:

Բուտերբրոդ-զատիկ

– Ապա աջ հատվածը:

Բուտերբրոդ-զատիկ-Եվ ձախ:

Բուտերբրոդ-զատիկ

-Այսպիսով կստացվեն թևեր, որոնց վրա պետք է պատրաստել պուտիկներ՝ ահա այսպես:

Բուտերբրոդ-զատիկ-Մնաց ընդամենը սպիտակ պանրից ու ձիթապտղի հատիկից պատրաստել զատիկի աչուկները, իսկ երշիկից՝ ոտիկները: Եվ զատիկի «մարմնի բոլոր մասերը» տեղադրել հացի վրա՝ իրենց տեղերում:

Ահա և վերջ, պատրաստեցինք: Հիմա այս համեղ զատիկ-բուտերբրոդի հաջողության գաղտնիքները ճշտելու ժամանակն է…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։