ՏԻԵԶԵՐՔԸ ԱՓՍԵԻ ՎՐԱ


2 shares
Տիեզերքը ափսեի վրա

Միշտ էլ հետաքրքիր է աստղազարդ երկնքին հետևելը ու աստղերի շարքում մեզ քաջ հայտնի մոլորակներին հայտնաբերելը: Բայց եթե դու էլ ինձ պես տիեզերքի սիրահար ես, ապա դրանով հաստատ չես բավարարվի: Այ հենց դրա համար էլ առաջարկում եմ միասին պատկերել տիեզերքը ափսեի վրա և, իհարկե, «ուտել» այն, քանի որ այսպիսի տիեզերքի բաղադրիչները անչա՜փ համեղ են:

Ահա առաջին «մոլորակային» բաղադրատոմսը քեզ համար: Ինչպես տեսնում ես, այն մրգային է և շա՜տ ախորժալի տեսք ունի:

Տիեզերքը ափսեի վրա

Այս դեպքում մեր մոլորակներին ու արևին փոխարինել են նարինջը (Արև), կիվին (Երկիր), ելակը (Մարս), կեռասը (Մերկուրի), ծիրանաչիրը (Յուպիտեր), սպիտակ ու դեղին պանրի կտորները (Սատուրն, Ուրան, Նեպտուն) և եգիպտացորենի հատիկը՝ փոքրիկ Պլուտոնի համար:

Համեղ բաները երբեք շատ չեն լինում, այնպես որ այս բաղադրատոմսն էլ քեզ պետք կգա:

Տիեզերքը ափսեի վրա

Այստեղ էլ մրգերի թագավորություն է, միայն թե ավելացել են մոլորակների ուղեծրերը՝ սերուցքի տեսքով, իսկ Յուպիտերն ու Սատուրնը պատրաստվել են համապատասխանաբար պանրից և երշիկից:

Դե ինչ, շտապի՛ր սառնարանում գտնել բոլոր բաղադրիչները և ստեղծի՛ր քո համե՜ղ տիեզերքը…


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։