Ահա ևս մեկ ֆիլմ, որը դու պարզապես իրավունք չունես չդիտելու: Սա պատմություն է Պոլիաննա անունով մի փոքրիկ աղջկա մասին, ով իսկական հրաշագործ է: Ծնողների մահից հետո 11-ամյա աղջկան իր խնամակալության տակ է վերցնում նրա Պոլի մորաքույրը, ով բոլորին հայտնի է իր խիստ բնավորությամբ: Պոլի մորաքրոջ տանը խիստ կանոններ ու արգելքներ են գործում, բայց փոքրիկ Պոլիաննան չի հանձնվում:
Հայրիկը Պոլիաննային սովորեցրել էր մի պարզ ու հրաշալի խաղ՝ կարողանալ ուրախանալ ցանկացած իրավիճակում, անգամ եթե այն անելանելի է թվում: Եվ ահա Պոլիաննան որոշում է այդ խաղը սովորեցնել մռայլ ու տխուր քաղաքի բնակիչներին և փոխել բոլորի կյանքը: Դժվարություններ լինում են բոլորի կյանքում, անգամ Պոլիաննայի, բայց բոլորս էլ պետք է կարողանանք հետևել նրա օրինակին և չհուսահատվել, ինչ էլ որ պատահի:
Փոքրիկ ուրախություններ միշտ կարելի է գտնել, հարկավոր է միայն մի պստիկ ցանկություն: Դե ինչ, դիտիր ֆիլմը ու չմոռանաս կիսվել քո տպավորություններով: Անհամբեր սպասում եմ: