HAND MADE ԿՐԻԱՆԵՐ


2 shares

Առջևում հանգստյան օրերն են, և ազատ ժամանակը հարկավոր է շատ հետաքրքիր կազմակերպել ու այդ մասին պետք է սկսել մտածել հենց նախորդ հանգստյան օրերից: Ես էլ քեզ հետ միասին եմ մտածում: Եվ ուրեմն, մտածեցի, մտածեցի ու որոշեցի: Միասին ահա այսպիսի կրիաներ կպատրաստենք՝ ուրախ, հմայիչ ու գունավոր: Իսկ դրա համար կօգտագործենք պլաստմասե անպետք շշեր: Պատրա՞ստ ես: Սկսենք:

kria4

Անհրաժեշտ են

Պլաստմասե գունավոր շշեր
Խոհանոցային հաստ անձեռոցիկներ
Մկրատ
Ասեղ
Թել
Գրիչ

kria5

Նախ հարկավոր է կտրել շշի ստորին «սապատավոր» հատվածը: Դա կլինի կրիայի պատյանը: Դիր այն անձեռոցիկի վրա և գրիչով եզրագծիր: Կստացվի շրջանակ, որի շուրջ էլ պետք է նկարել կրիայի ձեռքերի, ոտքերի, գլխի ու փոքրիկ պոչիկի եզրագծերը, իսկ հետո զգուշությամբ կտրել անձեռոցիկը՝ ըստ այդ եզրագծերի:

kria6

Վերցրու ասեղն ու թելը և առանց շիշը ծակելու պարզապես շրջապատիր նրան թելով: Թելն անցկացրու միայն անձեռոցիկի միջով և երբ  զգաս, որ արդեն ամուր կարել ես կրիայի պատյանը, հանգույց գցիր թելը, որպեսզի կարը չթուլանա: Կարող ես պատյանի գագաթին մի կոճակ կարել, որպեսզի թելերի հատման կետը ավելի գեղեցիկ լինի:

kria7

Ժամանակն է զբաղվելու արտաքին ձևավորմամբ: Նկարիր կրիայի դեմքը և մատիկները:

kria1

Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչով կարող է զբաղվել կրիան ձեր տանը: Նա կարող է սուզվել լոգարանի մեջ լցված ջրում և դառնալ ջրային կրիա: Այդ դեպքում դու կարող ես նրա պատյանի մեջ մանրիկ ծովային քարեր լցնել: Այդպես նա շատ ավելի գեղեցիկ կլինի: Դրա համար հարկավոր է փոքրիկ անցք բացել անձեռոցիկի ստորին մասում և քարերը զգուշությամբ ներս մտցնել:

kria

kria3

Նույն եղանակով քո կրիայի պատյանում կարող ես մետաղադրամներդ պահ տալ: Նա հավատարմորեն կպահպանի դրանք, չէ՞ որ նա քո իսկ ձեռքերով պատրաստված կրիան է, քո կրիան…


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։