ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱԽԱԶԱՐԴ ԴՌԱՆ ՀԱՄԱՐ


Ամանորին արդեն բան չմնաց, և շուտով հյուրերը առանց մեկը մյուսին հերթ տալու շտապելու են ձեր տուն: Իսկ որպեսզի ամանորյա տոնական տրամադրություն ունենա նաև ձեր բնակարանի դուռը, հարկավոր է նրան էլ զարդարել, և ոչ թե եղևնու ճյուղերով, այլ այսպիսի ուրախ «կոնֆետներով»:

venez

Ահա այն ամենը, ինչ հարկավոր է քեզ այս շատ պատասխանատու առաջադրանքի համար՝ ստվարաթուղթ, ստվարաթղթե գլաններ, մկրատ, գունավոր թղթեր, թել և սոսինձ:

Ստվարաթղթե գլանների քանակը կարող ես որոշել ինքդ, իսկ նկարում պատկերված է 24 գլանից բաղկացած դռան կախազարդ, չէ՞ որ հենց 24 ժամից մենք արդեն մոտք կգործենք 2014 թվական: Եվ այսպես, սկսենք:

Քայլ 1-ին: Ստվարաթղթե գլանները շրջանաձև դասավորիր ստվարաթղթի վրա և կտրիր ստվարաթուղթը՝ ըստ շրջանակի եզրագծերի:

Քայլ 2-րդ: Շրջանակը պատիր գունավոր թղթով:

Քայլ 3-րդ: Ստվարաթղթե գլանները նույնպես պատիր գունավոր թղթերով և նրանց տոր կոնֆետի տեսք՝ ծայրերը թելով կապելով:

Քայլ 4-րդ: «Կոնֆետները» սոսնձիր շրջանակի վրա:

Ահա այսքանը:  Կարող ես կախել կոնֆետներով զարդարված ամանորյա «պսակը» մուտքի դռան վրա: Պատկերացնում եմ, թե այն տեսնելուց հետո ինչպիսի՜ ախորժակով ներս կմտնեն ձեր հյուրերը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։