Ողջ աշխարհն է այսօր հետևում The Voice (Ձայնը) նախագծին, հուզվում և ուրախանում մասնակիցների հաջողություններով ու հրաշալի կատարումներով: 2010 թվականին Հոլանդիայում մեկնարկած նախագիծն այսօր ներկայացված է ավելի քան 70 երկրում: Ես, իհարկե, ամենամեծ հետաքրքրությամբ հետևում եմ մանկական Ձայնը նախագծերին և այսուհետ քեզ կներկայացնեմ ամենավառ ու հետաքրքիր փոքրիկներին, ովքեր մասնակցել են տարբեր երկրներում անցկացվող The Voice նախագծերին:
2014թ. Ռուսաստանի Ձայնը նախագծին հետևած հեռուստադիտողները, վստահ եմ, անտարբեր չեն մնացել այս հրաշալի աղջնակի հանդեպ, ում անունը Արինա Դանիլովա է:
Արինան 9 տարեկան է: Ռուսաստանի Ձայնը նախագծին նա ներկայացավ «Quizás, Quizás, Quizás» երգով և … իր ընկերոջ՝ Մարկի հետ, ով, ի դեպ, նույնպես մասնակցում էր նախագծի ընտրական փուլին: Այս զույգին անմիջապես կոչեցին փոքրիկ Ռոմեո և Ջուլիետա: Բայց ամենահրաշալին այս ողջ պատմության մեջ, իհարկե, Արինայի ձայնն էր և կատարումը:
Երգը օգնել նրան կատարեց փոքրիկ թղթե բաժակը: Բաժակի անունը Տոլիկ էր և այն երկու տրամադրություն ուներ՝ ուրախ ու տխուր: Արինան հիացրեց ժյուրիի բոլոր անդամներին, բայց որպես իր մարզիչ Արինան ընտրեց Պելագեային:
Հաջորդ օրը երեխաներն արդեն հանրահայտ արթնացան: Թեև Մարկի ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից ոչ ոք չպտտվեց, բայց նա չտխրեց ու անկեղծորեն ուրախացավ ընկերուհու համար: Երեխաներն ասում են, որ իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես հիմա ավելի շատ ընկերության հրավերներ են ստանում սոցիալական ցանցերում, իսկ Instragram-ի նկարներն էլ ավելի շատ like-եր են դրանցում: Իսկ երգելուց բացի Մարկը նաև ֆուտբոլ է խաղում, իսկ Արինան սիրում է ծեփով զբաղվել:
Դե, դու վայելիր Արինայի կատարումը, իսկ ես շուտով կծանոթացնեմ քեզ The voice նախագծի մյուս մասնակիցների հետ: