Ահա մի շատ հետաքրքիր գիտական փորձ ձեզ համար՝ «Պարզ գիտություն» գրքից: Փորձը կապված է օդի տաքացման հետ: Փորձի համար անհրաժեշտ է թուղթ, մկրատ, կրակվառիչ, կպչուն ժապավեն, մատիտ, երկար ու բարակ փայտիկ, մոմ, ասեղ, ապակյա բաժակ, ինչպես նաև շաքարավազ կամ աղ:
Թե ինչպես և ինչ հերթականությամբ է պետք օգտագործել նշված բաղադրիչներն ու գործիքները, կարող ես տեսնել հոլովակի մեջ, իսկ ես փորձեմ բացատրել փորձի գաղտնիքը:
Մոմի կրակից օդը տաքանում է: Եվ քանի որ տաք օդը ավելի թեթև է, քան սենյակի ավելի սառը օդը, այն սկսում է բարձրանալ վերև: Առաջանում է օդի հոսանք, որի պատճառով էլ թղթե պարույրը սկսում է պտտվել օձի նման: