Ֆրեդ Ջիովանիտտին բնագետ է, գյուտարար, նկարիչ և երեք հրաշալի երեխաների հայր է: Իր երկարատև ճամփորդությունների ժամանակ նա իր հետ է վերցնում իր երեխաների խզբզած նկարները և ազատ ժամերին գունազարդում դրանք:
Ֆրեդ Ջիովանիտտին ապրում է Դելավերում, բայց տարվա գրեթե կեսն անց է կացնում արտասահմանում: Արդեն 4 տարի է, ինչ նա ճանապարհորդում է իր 8-ամյա աղջկա՝ Սոֆյայի և տղաների՝ 5-ամյա Ջեքսթոնի և 9-ամյա Ֆրեդդիի նկարների հետ: Երեխաները իսկապես տաղանդավոր են և շատ են սիրում նկարել, իսկ հայրիկը էլ ավելի է գեղեցկացնում նրանց նկարները՝ դարձնելով դրանք իսկական գլուխգործոցներ:
Երեխաների յուրաքանչյուր նկար փոքրիկ կամուրջ է, որ կապում է հայրիկին երեխաների հետ՝ ցանկացած հեռավորության վրա: Ֆրեդն անչափ պատասխանատվությամբ է մոտենում նկարները գեղեցկացնելու գործին, չէ՞ որ երեխաները ամեն անգամ անհամբեր սպասում են նոր շունչ ստացած իրենց նկարներին: