ՎԱՐԴԱՎԱՌ Է


1 share
Վարդավառ

Այսօր կարող ենք չդժգոհել ամռան շոգից  ու մի  լավ  կզովանալ` միմյանց  վրա  ջուր  լցնելով: Չէ՞ որ վերջապես Վարդավառ է: Այս տոնը  նշվում  է   Սուրբ  Զատիկին  հաջորդող  14-րդ  կիրակի  օրը: Իսկ  դուք  գիտե՞ք  Վարդավառի  մասին  պատմող  հնագույն  լեգենդների  մասին:

Ըստ հեթանոսական լեգենդի`  հեթանոսական  շրջանում  այն նվիրված  էր  սիրո  ու  ջրի  հեթանոս  աստվածուհի  Աստղիկին, որը, վարդաջրեր  ցողելով   և  վարդեր  նվիրելով, սեր  էր  պարգևում  մարդկանց:

Վարդավառը  հայոց  հնագույն  տոներից  է, որը  նշել  են  հեթանոս  հայերը:  Հեթանոսական  սովորության  համաձայն  միմյանց  վրա  ջուր  ցողելուց  բացի  այդ  օրը  նաև աղավնիներ են  թռցրել:

Ըստ  քրիստոեական ավանդության` երբ  Նոյը  ջրհեղեղի  ժամանակ  հանգրվանում  է  Արարատ  լեռան  վրա  և  հետո  էլ  իջնում  գագաթից, այդ  օրվանից  սկսվում  է  հայոց  Նավասարդ  ամիսը: Նոյը  պատվիրում  է  իր  որդիներին, ի  հիշատակ  ջրհեղեղի, իրար  վրա  ջուր  լցնել:

Դե  իսկ  հիմա  շտապեք  ջրով  լցնել  դույլերն  ու  նախապատրաստվել  տոնին, և  չմոռանաք  որոշել, թե  ում  եք «ջրելու»  առաջինը:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։