Շարունակում ենք ուրախ բուտերբրոդներ պատրաստելու ավանդույթը և այս անգամ քեզ թիթեռնիկ-բուտերբրոդին ենք ներկայացնում: Գիտե՞ս՝ ուրախ բուտերբրոդները մի կարևոր գաղտնիք ունեն: Այս բուտերբրոդները ստեղծվում են ոչ թե տարբեր բաղադրամասերի համադրությունից, այլ հենց մեր երևակայությունից: Բաղադրամասերը կարող ես փոխարինել ըստ ցանկության և ստանալ քո երազանքների թիթեռնիկ բուտերբրոդը, իսկ մենք պարզապես առաջարկում ենք բուտերբրոդի մի տարբերակը միայն:
Եվ այսպես, թիթեռնիկը պահանջում է.
1 կլոր հաց
1 շերտ խոզապուխտ
2 շերտ պանիր
1 ձիթապտղի հատիկ առանց կորիզի
1 եգիպտացորենի հատիկ
2 հատիկ ձկնկիթ
2 վարունգի շրջանակ
2 բողկի շրջանակ
4 հազարի տերևներ
1 մաղադանոսի փոքրիկ փունջ
Ապա դասավորում ենք հացի վրա այս բաղադրամասերը, այնպես, ինչպես պատկերված է նկարում, չէ՞ որ դա այնքան հեշտ է, և արդյունքն էլ՝ չափազանց համեղ: