ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 2-ՐԴ


1 share

 

Ուսուցիչների ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,իրենց ցանած սերմերի աճի մեջ:

 ԴմիտրիՄենդելեև

Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն:

Միխայիլ Կալինին

Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս:

Սենեկա

Հացից հետո ժողովրդի համար ամենակարևորը դպրոցն է։

ժորժ Ժակ Դանտոն

Աշխատանքի մեկ ժամն ավելի շատ բան է սովորեցնում, քան բացատրությունների մեկ օրը, քանզի եթե ես երեխային զբաղեցնում եմ արհեստանոցում՝  նրա ձեռքերն աշխատում են հօգուտ նրա խելքի, նա դառնում է փիլիսոփա՝ իրեն հա­մարելով սոսկ արհեստավոր։

Ժան-Ժակ Ռուսո

Աշակերտին սովորեցրու աշխատել, նրան ստիպիր ոչ միայն սիրել աշխատանքը, այլև այնքան նրան հարազատա­նալ, որպեսզի այն դառնա նրա երկրորդ բնավորությունը, սովորեցրու նրան այն բանին, որ նրա համար աներևակայելի լինի այլ կերպ, քան սեփական ուժերով որևէ բան յուրացնե­լը, որ նա ինքնուրույնաբար մտածի, որոնի, իրեն դրսևորի, զարգացնի իր ննջող ուժերը, իրենից մշակի անսասան մար­դու։

Ադոլֆ Դիստերվեգ

Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի:

էլբերթ Հաբարդ

Ուրիշին սովորեցնելու համար պահանջվում է ավելի շատ խելք, քան երբ ինքդ ես սովորում։

Միշել Մոնտեն

Լավ դասատու լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես։

Վ. Կլյուչևսկի

Դաստիարակո՛ւթյան գործում մեծագույն սխալը չափից դուրս շտապողականությունն է:

Ժան-Ժակ Ռուսո

Այն առարկաները, որոնք սովորեցնում են երեխաներին, պետք է համապատասխանեն նրանց տարիքին, այլապես վտանգ է առաջանում, որ նրանցում կզարգանան իմաստակե­լը, սեթևեթանքը, սնափառությունը։

Էմանուիլ Կանտ

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, լավը սովորեցնում է այն գտնել:

Ադոլֆ Դիստերվեգ

Ոչ մի դաստիարակ չպետք է մոռանա, որ նրա ամենագլխավոր պարտականությունը սաներին մտավոր աշխատանքին վարժեցնելն է և որ այդ պարտականությունն ավելի կարևոր է, քան բուն առարկայի դասավանդումը:

Կոնստանտին Ուշինակի

Ամենակոպիտ սխալներից մեկն այն կարծիքն է, թե մանկավարժությունը գիտություն է երեխայի մասին, այլ ոչ թե մարդու մասին։

Յանուշ Կորչակ

Ուսուցման իսկական առարկան մարդուն նախապատրաստելն է մարդ լինելու համար։

Նիկոլայ Պիրոգով

Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ։ Մարդուն ստեղծում է դաստիարակությունը։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Մարդու մեջ լավը տեսնելը միշտ էլ դժվար է։ Մարդու մեջ լավը հարկ է լինում միշտ ծրագրել, և մանկավարժը դա պարտավոր է անել։ նա պարտավոր է մարդուն մոտենալ  լավատեսական հիպոթեզով, թեկուզև սխալվելու որոշ ռիսկով։

Անտոն Մակարենկո

Եթե դուք մարդկանց վերցնում եք այնպես, ինչպես նրանք կան՝ իրենց յուրահատուկ բոլոր թերություններով, դուք երբեք նրանց չեք դարձնի ավելի լավը։ Իսկ եթե դուք մարդկանց հետ վարվում եք ինչպես իդեալական մարդկանց հետ, դուք նրանց հասցնում եք այն բարձունքը, որի վրա կցանկանայիք նրանց տեսնել։

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Երեխայի ուսուցման նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության։

Էլբերթ Հաբարդ

Առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի։

Սաադի

Գիտելիքները մարսելու համար հարկավոր է դրանք կլանել ախորժակով։

Անատոլ Ֆրանս

Հարցասիրությունը ստեղծում է գիտնականներ ու բանաստեղծներ։

Անատոլ Ֆրանս

Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:

Եթե մանուկները լավ իմանային, թե ինչ է մարմնի սնունդը և ինչ՝ հոգունը, ուսուցիչներին կկոչեին լավ հայր, իսկ ծնողներին՝ միայն հայր, որովհետև ծնողները կերակրելով սնուցում են մարմինները, մինչդեռ ուսուցիչներն իմաստությամբ ու առաքինությամբ՝ հոգիները:

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։