Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայերենի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։
Եղիա Տեմիրճիպաշյան
Մեր մայրենի լեզուն ազգային պարտէզի վարդն է. առանց անոր մենք չունինք հրապոյր: Առանց մայրենի լեզուի մենք մեռած ենք:
Սիրանույշ
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:
Նիկողայոս Մառ
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:
Ջորջ Բայրոն
Ո՜վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգին ու մեր արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես:
Արշակ Չոպանյան
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
Միքայել Նալբանդյան
Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը… Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:
Խաչատուր Աբովյան
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը,որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:
ՄիքայելՆալբանդյան
Մայենի լեզուն մարդու հետ է միշտ և նույնիսկ,երբ մարդ բոլորովին մենակ է:
Լևոն Շանթ
Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:
Պարույր Սևակ
ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 1-ԻՆ