ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ


մանկական եվրատեսիլ

Մանկական Եվրատեսիլը Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի մանկական տարբերակն է և ստեղծվել է եվրոպացի բոլոր տաղանդավոր երեխաների համար: Առաջին Մանկական Եվրատեսիլն անցկացվեց 2003 թվականին և քանի որ այն շատերին դուր եկավ, մրցույթը դարձավ ամենամյա: Մինչև 2007 թվականը մրցույթին կարող էին մասնակցել 8-15 տարեկան երեխաներ, բայց 2007 թ.-ից առ այսօր տարիքային սահմանը ավելի նեղացավ ու դարձավ 10-15 տարեկան: Մանկական և մեծական Եվրատեսիլների տարբերությունը միայն տարիքային խմբերի մեջ չէ, այլ մի քանի այլ կանոների. Դրանք են.

Մանկական Եվրատեսիլին առավելագույնը կարող են մասնակցել 18 երկիր, մինչդեռ մեծական Եվրատեսիլին այդպիսի սահմանափակում չկա:

Վլադիմիր Արզումանյան
Վլադիմիր Արզումանյան

Մանկական Եվրատեսիլի մասնակցին իր հայրենիքում ընտրում է հեռուստադիտողը քվեարկության միջոցով:

Երգի տևողությունը պետք է լինի 2.30-2.45 րոպե և մինչև մրցույթը չպետք է որևէ տեղ հնչած լինի: Երգի ստեղծման աշխատանքներին պետք է անպայման մասնակցեն նաև երեխաները.

Բեմում ելույթի ընթացքում պետք է լինեն առավելագույնը 6 երեխա:

Մրցույթի հաղթողներին որոշում են հեռուստադիտողները և ժյուրին: Եվ բոլոր երեխաները ավտոմատ կերպով ստանում  12  միավոր, որպեսզի չտխրեն շատ ցածր արդյունքի դեպքում:

2010 թվականին Մինսկում կայացավ հերթական Մանկական Եվրատեսիլը և Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հաղթանակ տարավ մրցույթում ու բերեց Մանկական Եվրատեսիլ 2011-ը Հայաստան: Եվ շատ շուտով, ընդամենը երեք ամսից տեղի կունենա հայաստանյան Եվրատեսիլը: Ողջ Հայաստանն ու հատկապես երեխաները մեծ անհամբերությամբ ու մեծ սիրով են սպասում մրցույթի բոլոր մասնակիցներին: Facebook սոցիալական կայքում անգամ բացվել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի ֆան-ակումբ: Ակումբի անդամներն իրենց ուժերով ֆիլմ են նկարահանելԵրևանի մասին:

երգող երեխաՄինչև այժմ Մանկական Եվրատեսիլ 2011-ին մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկիր՝  Բելառուսը, Բելգիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Հայաստանը, Նիդերլանդները և Շվեդիան: Այսօր ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքները: Արդեն պատրաստ են մրցույթի պաշտոնական տարբերանշանն ու նշանաբանը: Տարբերանշանը երաժշտական հավասարիչ է սարերի տեսքով, իսկ նշանաբանն է՝ «Հասիր բարձրունքին»: Մանկական Եվրատեսիլը տեղի է ունենալու  դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզադահլիճում և մեր մարզադահլիճն էլ է այսօր «պատրաստվում»՝ մրցույթին ավելի գեղեցկացած ներկայանալու համար:

Եվ իհարկե ամենակարևոր հարցերից մեկն էլ այն է, թե ով է այս տարի ներկայացնելու Հայաստանը Մանկական Եվրատեսիլում: Եվ այսպես, օգոստոսի 20-ը վերջնաժամկետ է բոլոր այն երեխաների համար, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց երգը այս մրցույթին: Իսկ սեպտեմբերի 18-20-ին էլ կկայանա  հայաստանյան մրցույթը և ժյուրիի ու հեռուստադիտողների քվեարկության արդյունքում կընտրվի լավագույն մասնակիցը:

Մանկական Եվրատեսիլ ՀայաստանՄանկական Եվրատեսիլի կազմակերպիչները մեզ նաև անակնկալներ են խոստանում, և ի ուրախություն բոլորիս ասում են, որ մրցույթի տոմսերն էլ մատչելի ու բոլորին հասանելի են լինելու:

Այնպես որ բան չմնաց: Հայաստանը իր դռները բացել է աշխարհի բոլոր մանուկների առաջ: Միասին դեկտեմբերի 3-ին նշում ենք մանկական երգի տոնը, և համոզված ենք որ այն կլինի ամենագունավորն ու ամենագեղեցիկը: Իսկ սա էլ մեր Հայաստանն է, որ ասում է ձեզ բոլորիդ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։