Ինձ երբեմն թվում էր, թե մեծերը դիտմամբ են իմանում, թե ես ինչ չեմ սիրում ուտել ու սկսում են համոզել.
-Վա՜յ, բա մարդ էլ այսքան համով բանը չուտի՞: Գիտե՞ս` ինչ օգտակար է, ինչքան վիտամին է պարունակում:
Ես ավելի էի բարկանում և՛ մեծահասակների վրա, և այդ «թշնամի» վիտամինների վրա, որոնց պատճառով ստիպված էի ուտել իմ չսիրած ուտելիքները: Բայց քանի որ ասում են, որ «թշնամիների» մասին էլ պետք է ամեն ինչ իմանալ, ես որոշեցի վերջապես պարզել, թե ովքեր են այդ վիտամինները: Բացեցի հաստ-հաստ գրքեր ու սկսեցի կարդալ և հենց հասա ամենահետաքրքիր մասին, ուղիղ ինձ վրա, չգիտես որտեղից, լիքը գունավոր գնդիկներ թափվեցին: Մինչև ես կհասցնեի ուշքի գալ, նրանք այնքան ամուր ինձ գրկեցին, որ էլ չկարողացա շարժվել:
-Վերջապե~ս, վերջապե~ս ինչ-որ մեկը իսկապես հետաքրքրվեց, թե ովքեր են վիտամինները, ուռռա~, ուռռա~, ուռռա~, – ուրախ-ուրախ գոռում էին նրանք:
-Դուք վիտամիննե՞ր եք,- հարցրի ես:
-Ըհն,- բոլորը միասին պատասխանեցին նրանք` գլխով անելով: Յուրաքանչյուր գնդիկի վրա մի տառ էր փակցված:
-Սրանք ի՞նչ են նշանակում:
-Օ~, դրանք մեր անուններն են և շատ երար պատմություն ունեն: Մի օր անպայման կպատմենք: Իսկ հիմա կուզե՞ս պատմենք այն, ինչ դու չհասցրիր կարդալ գրքում: Դե ուրեմն, լսի՛ր, մեծահասկաները այս դեպքում իսկապես ճիշտ են, դե, շատ գլուխ չգովանք, բայց վիտամինները շատ լավն են:
-Նրանք հոգ են տանում մարդկանց առողջության մասին, օգնում, որ երեխաները կենսուրախ լինեն, կարողանան վազվզել, խաղալ, դասերը սովորել:
Նրանք ամրացնում են մեր ոսկորներն ու մկանները, օգնում են պայքարելու մանրէների դեմ: Վիտամինները մեզ միշտ են օգնում, բայց քանի որ նրանք թաքնված են, մենք շատ հաճախ չեք նկատում նրանց:
Երբ մենք վիտամինների պակաս եք ունենում, մեզ շատ հոգնած ու թույլ ենք զգում, նաև կարող եք տարբեր հիվանդություններ ձեռք բերել: Բայց չափից շատ վիտամինները նույնպես հիվանդությունների պատճառ կարող են դառնալ …
Պատմեցին այսքանը ու ինչպես հանկարծակի հայտնվել էին, այդպես էլ անհետացան, նույնիսկ նրանց հեռախոսահամարը չհասցրի իմանալ…
Բայց նրանց անուների պատմությունը ես անպայման կիմանամ ու քեզ էլ կպատմեմ… Մինչև հաջորդ վիտամինային պատմություն…
Անահիտ Ալեքսանյան