HAND MADE. ՄԱԳՆԻՍՈՎ ՃՊՈՒՌԻԿՆԵՐ ՍԱՌՆԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ


Այս խելացի hand made ճպուռիկները ոչ միայն հմայիչ են, այլև շատ օգտակար: Սառնարանի վրա ամրացնելով՝ դուք կարող եք նրանցից կախ տալ կարևոր հիշեցումներ կամ դպրոցից տուն բերված ձեռքի աշխատանքներ: Ճպուռիկներին պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ, և դուք կարող եք չբավարարվել մեկ ճպուռով, այլ մի ամբողջ խումբ պատրաստել:

Անհրաժեշտ նյութեր

  • լվացքակալ
  • խաղալիք աչքեր
  • մարկերներ
  • սոսնչի ատրճանակ կամ այլ տեսակի սոսինձ
  • մագնիս
  • ճկվող թելիկներ

Քայլեր

Քայլ 1: Զարդարեք լվացքակալը, ինչպես կկամենաք: Սրա համար կանոններ չկան:

Քայլ 2: Սոսնձեք խաղալիք աչքերը լվացքակալի վերևի մասում, որտեղից այն բացվում և փակվում է:

Քայլ 3: Ճկվող թելիկներից ստացեք զույգ թևերը՝ մեջտեղում ամրացնելով դրանք իրար: Սոսնջեք դրանք լվացքակալի ներսի մասում:

Քայլ 4: Սոսնձեք մագնիսը լվացքակալի հետևի մասում:

Քայլ 5: Ամրացրեք մագնիսը սառնարանին և կախեք նրանից այն ամենը, ինչ կցանկանաք:

Հուշում: Թե թելիկները, թե խաղալիք աչքերը կարող եք գտնել դիզայներական կամ կտորի խանութներում: 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել