7 ՀՈՒԶԻՉ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՄԱՅՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


41 shares

Այս տեսանյութերը մեկը մյուսից գեղեցիկ են ու հուզիչ և պատմում են այն մասին, թե որքան առանձնահատուկ է մեր սիրելի մայրիկների դերը մեր կյանքում:

1. ՄԱՅՐԻԿՆԵՐԸ

Մեր մայրիկների համար մենք միշտ էլ երեխա կմնանք: Սա թերևս ամենահուզիչ տեսանյութերից մեկն է, որ երբևէ պատրաստվել է աշխարհում:

2. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՄԱՅՐԻԿ

Մեր ձեռքբերումները միայն մեր անձնականը չեն: Մեր մայրիկները այնքան ջանք են ներդնում այդ գործում, սեր ու հոգատարություն, որպեսզի մենք դառնանք այն, ինչ կանք:

3. ՄՈՐ ՈՒԺԸ

Այս տեսահոլովակը պատրաստվել էր Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերին ընդառաջ:

4. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Դուք պատրաստ կլինեի՞ք աշխատել 24 ժամ շարունակ, ընդ որում աշխատանքի ընթացքում լինելով ոտքի վրա, անել աշխատանք, որը պահանջում է գիտելիքներ բժշկության, խոհարարության ու ֆինանսների մեջ, չունենալ ընդմիջումներ ճաշի համար, արձակուրդ և աշխատավարձ: Այսպես աշխատում են մեր մայրիկները և դա թերևս աշխարհի ամենաբարդ աշխատանքն է, համաձա՞յն եք:

5. ՀԱՏՈՒԿ ԿԱՊԸ

Pandora ընկերությունը հետաքրքիր փորձ է իրականացրել: Երեխաների աչքերը կապել են և խնդրել շոշափելով գտնել իրենց մայրիկներին: Մայրիկների ու երեխաների միջև կա ինչ-որ առանձնահատուկ կապ, և այս տեսահոլովակը դրա հրաշալի ապացույցն է:

6. ԿԱՐԵՎՈՐ Է ԱՄԵՆ ԿՏՈՐԸ

Մայրիկները մեզ միշտ են օգնում, անգամ եթե մենք հրաժարվում ենք ու ձևացնում, թե նրանց օգնության կարիքը չունենք:

7. ՍԵՐՄԵՐԸ

Երիտասարդ հնդիկ ռեժիսոր Անիշ Չագանտին նկարահանել է այս տեսահոլովակը 10 օրում Google Glass-ի օգնությամբ: Սյուժեն շատ պարզ է՝ անսապասելի հանդիպում մայրիկի հետ, բայց տեսահոլովակը լցված է այնպիսի ջերմությամբ, որ անհնար է դիտել՝ առանց հուզվելու:


Like it? Share with your friends!

41 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։