Մանկական Եվրատեսիլ 2011-ին Վրաստանը կներկայացնի «Քենդի» խումբը: Այն բաղկացած է 5 տաղանդաշատ աղջիկներից` Իրինա Խեչանովի, Մարիամ Գվալադձե, Աննա Խանչալյան, Գվանցա Սանեբլիդձե, Իռա Կովալենկո:
Իռա Կովալենկոն 14 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում: Նա սովորում է «Intelligence» դպրոցում: Մասնակցել է տարբեր մրցույթների ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս: Դպրոցում սովորելուց ու երգելուց բացի, Իռան զբաղվում է նաև թենիսով: 2007թ.-ին Վրաստանում թենիսի չեմպիոնատին մասնակցելով իր տարիքային խմբում զբաղեցրել է 6-րդ տեղը:
Աննա Խանչալյանը այս խմբի տարիքով ամենամեծ անդամն ՝ 15 տարեկան և նույնպես Թբիլիսիում է ծնվել: Սովորում է տեղի ռուս – հայկական դպրոցում, ինչպես նաև երաժշտական դպրոցում: 2008թ.-ին Աննան հրավեր է ստացել Հայաստանից` մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջազգային փառատոնին:
Խմբի մյուս անդամ Մարիամ Գվալադձեն ծնվել է 1997թ.-ին` Ռուսթավելիում: Սովորել է գեղարվեստի և երաժշտական դպրոցներում: 2009թ.-ին դարձել է «Մենք փնտրում ենք տաղանդներ» մրցույթի դափնեկիր, մասնակցել է նաև «Փնտրիր քո աստղը», «Նոր աստղ 2009» և մի շարք այլ մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ:
Այս խմբի ամենափոքր անդամը` Իրինա Խեչանովին, ընդհամենը 10 տարեկան է: Ծնվել է Թբիլիսիում, սովորում է գեղարվեստի դպրոցում: Մասնակցել է մի քանի երաժշտական մրցույթների Թուրքիայում: Այս տարվա Մանկական Եվրատեսիլն Իրինայի համար կրկնակի տոն է լինելու, քանի որ այդ օրը նա նշելու է նաև իր ծննդյան տարեդարձը:
Գվանցա Սանեբլիդձեն ծնվել է 1997թ.-ի հոկտեմբերի 26-ին Քութայիսում: Սովորում է տեղի դպրոցում և հաճախում է երաժշտական դպրոց: 2007թ.-ին եղել է «Կարտու» անսամբլի մենակատար: 2009թ.-ին «Ուրախ նոտաներ» մրցույթում արժանացել է գրան պրիի, 2010թ.-ին էլ դարձել է «Ես սիրում եմ Թբիլիսին» մանկական միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր: «Քենդի» խումբը Մանկական Եվրատեսիլ 2011-ում հանդես կգա «Քենդի մյուզիք» (քաղցր երաժշտություն) երգով, հեղինակն է` Գիգա Կուխիանիձեն:
Պատրաստեց՝ Տիգրանուհի Թասլակյան