Առաստաղից կախված ապակիներ,
Վրան տարբեր սիրուն նախշեր,
Գիշերները արև դառնում,
Մեր սենյակը լուսավորում:
Պարկ է` լցված փետուրներով,
Կարված տարբեր կտորներով,
Գլխի տակ դնելու համար
Շատ փափուկ է ու հարմար:
Տոներից է մեր սիրելի,
Ուրախությամբ ու ջրով լի:
Մթերքներն այնտեղ մրսում են, սառչում,
Բայց, կարևորը, միշտ թարմ են մնում,
Շատ անհրաժեշտ պահարանում
Կարագ,պանիր չի փչանում:
Փոքրիկ թղթե խորանարդիկ,
Մեջը բազում փայտե հատիկ,
Մեկը հանիր, կողքին շփիր,
Հենց այդ պահին կրակ ստացիր:
Ման է գալիս անապատում,
Ջուր հավաքում իր սապատում,
Թե շատ հոգնի ու նստի,
Մահակով էլ չես քշի:
Սև ու սպիտակ կենդանի,
Արտաքինից ինչպես ձի,
Զոլեր ունեն անհաշվելի,
Ամեն մեկը անկրկնելի:
Ամբոխի մեջ նա մի հատ,
Կամ կլոր է, կամ կիսատ,
Գիշերը լուսավորում է,
Բայց մեկ-մեկ էլ խավարում է:
ջահ, բարձ, վարդավառ, զեբր, ուղտ, լուցկի, սառնարան, լուսին
Խորագիրը վարում է Մարիաննա Ասրյանը