Այսօր մեր Հայաստանը դառնում է 21 տարեկան: Իսկական մեծ տղա է արդեն կամ էլ մեծ աղջիկ… մեր ՄԱՅՐ Հայաստանն ու մեր ՀԱՅՐենիքը: Նա մեծանում է մեզ հետ հավասար, անում իր առաջին քայլերն աշխարհում, և օր օրի այդ քայլերն ավելի վստահ ու համարձակ են դառնում ու ընտրում ճիշտ ճանապարհ իրենց համար: Իսկ դա հաղթանակների ճանապարհն է: Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Հայաստանը ձեռք բերեց այնքան կարևոր ազատությունը, որ ունենք մենք այսօր: Շնորհավոր տոնդ, Հայաստան:
Շնորհավոր նաև այն բոլոր փոքրիկների տոնը, ովքեր այսօր նկարում են Հայաստանի ապագան, այն փոքրիկների տոնը, ովքեր ստեղծելու են իրենց երազանքների պայծառ, ուրախ ու գունավոր հայրենիքը…