«Փոքրիկ Իշխանի» բոլոր մտքերն էլ շատ կարևոր են ու շատ իմաստուն: Ես քեզ համար փնտրեցի, գտա և առանձնացրի ամենալավ նախադասությունները: Ահա դրանք.
***
– Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց Փոքրիկ Իշխանը: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:
***
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում էն, թե ճանաչեցին մարդուն…
***
Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են…
***
Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:
***
Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի: Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:
***
Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
***
Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»
***
Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:
***
Սրտին էլ է ջուր պետք:
***
Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում … և չեն գտնում այն, ինչ փնտրում են…Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ…
***
Չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո»…
***
Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն , հետո դրա համար կարող է և լաս:
***
Հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:
***
Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ:
***
Եթե դու կարողանաս ինքդ քեզ դատել, նշանակում է հիրավի իմաստուն ես:
***
Երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
***
Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն: Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…
***
Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն:
***
Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…
***
Գիտես` ինչու է անապատ լավ: Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված…
***
Ամեն մարդ իր աստղ ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Մյուսների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Իսկ քեզ համար…
***
Ընտելացնել նշանակում է՝ կապվել մեկի հետ…Եթե դու ինձ ըտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…
***
Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը: