Դուք վախենո՞ւմ եք մթությունից: Ես էլ էի վախենում: Վախենում էի, մինչև այս մուլտֆիլմը չդիտեցի: Հիշեք, ինչ էլ պատկերացնեք մթության մեջ, պահարան միջից ինչ արարած էլ դուրս գա, այն ձեզ ոչինչ չի կարողանա անել, չէ՞ որ դա ձեր սենյակն է, տան տիրոջ իրավունքով դուք կարող եք ընդունել նրան կամ չընդունել և մթության դեմ ունեք մի հզոր զենք, որ կոչվում է «լույս»:
Մեկ անգամ «արժանի ընդունելություն» ստանալուց հետո նրանք Ձեզ այլևս երբեք չեն անհանգստացնի: Հետաքրքիր մուլտֆիլմ Էլիս անունով քաջ աղջկա մասին, որը, կարծում ենք, կօգնի Ձեզ հաղթահարել վախը մթությունից: Իսկ ավելի փոքրիկներին էլ կօգնի ահա այս հեքիաթը Մթնաշխարհի մասին: