ԱՖՈՐԻԶՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ


2 shares

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ: 

Ռալֆ Էմերսոն

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն: 

Ադոլֆ Դիստերվեգ

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցիչների մեջ: 

Ադոլֆ Դիստերվեգ

Լավն է այն ուսուցիչը, ում չի գերազանցում աշակերտը:

Լեոնարդո Դա Վինչի

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին: 

Շառլոտ Բրոնտե

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: 

Լև Տոլստոյ

Եվ կես կատակ, կես լուրջ մի պարսկական ասացվածք. Եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքները, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա:  🙂

ԱՖՈՐԻԶՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 2-ՐԴ


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։