Հենց մի քիչ արևը մեզ «երես է տալիս», ավտոտնակից կամ նկուղից իսկույն հանում ենք մեր հեծանիվները և մոռանում տուն գնալու մասին: Այն թեթև է, արագաշարժ, չի աղտոտում շրջակա միջավայրը և մեզ էլ օգնում է միշտ լավ մարզավիճակում մնալ:
Շատ տարիներ առաջ հեծանիվը, կենդանիներին ու նրանց լծված սայլերը չհաշված, միակ փոխադրամիջոցն էր մարդկանց համար: Սակայն այսօր շատերը շարունակում են նախընտրել այն գերժամանակակից ու հզոր ավտոմեքենաներից: Տարբեր ժամանակներում տարբեր տեսքով «հեծանիվներ» են գոյություն ունեցել: Սակայն այսօրվա հեծանիվին նրանք գրեթե ոչնչով չեն հիշեցնում:
Հարյուրամյակներ պահանջվեցին մինչև հեծանիվները կատարելագործվեցին, դարձան դյուրաշարժ և արագընթաց ու ձեռք բերեցին այս տեսքը: 1808թ.-ին, օրինակ, Փարիզում հայտնվել էր երկակնանի մի ինքնագնաց` առանց ղեկի: Հեծանվորդը հերթով շարժում էր ոտքերը և հրվում գետնից, որի շնորհիվ էլ տեղաշարժվում էր: Չնայած նրա ոչ լիարժեքությանը` այս երթուղային միջոցը շատ արագաշարժ էր: Իզուր չէր, որ լատիներեն նրա անունը նշանակում էր «արագ ոտքեր»:
1817թ. մի գերմանացի բարոն՝ Կարլ ֆոն Դրեը անունով, վերջապես հեծանիվին ավելացրեց ղեկային համակարգ: Ապա ավելացան նաև ոտնակները: Փորձելով արագացնել հեծանիվի շարժը` մասնագետները դիմացի անիվն ավելի մեծ պատրաստեցին, իսկ հետևի անիվը մնաց պուճուրիկ:
Այս ամենից հետո բոլոր բոլորը սկսեցին հետաքրքրվել այդ նորությունով. սկսվեց մի իսկական «հեծանիվային համաճարակ»: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում 1000, Անգլիայում 2400, ԱՄՆ-ում 4000 հեծանիվների տեսակներ են ստեծվել:
Այսօր աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ հեծանիվներ` տարբեր չափերի, արագության, գույների…
Ասեմ նաև, որ գոյություն ունի հեծանվասպորտ, որտեղ մրցում են հեծանվորդները: Եթե դու դեռ փոքրիկ ես, կարող ես վարել երեքակնանի հեծանիվ, նրանք անվտանգ են և շատ զվարճալի: Իսկ երբ ժամանակը գա, դու կունենաս արդեն քո երկակնանի հեծանիվը ու քամու հետ կսուրաս դեպի ազատություն…
Անի Ավագյան