Ուշադրություն, ուշադրություն: Լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 7-միլիարդերորդ բնակիչը: Բարի գալուստ ասենք այս նորածնին, և մաղթենք, որ նա այնքան նշանավոր լինի իր ողջ կյանքի ընթացքում, որքան այսօր է: Ի դեպ գրեթե միաժամանակ մի քանի երեխա են լույս աշխարհ եկել, այնպես որ դեռ հայտնի չէ թե նորածին փոքրիկներից ով կդառնա այդ երջանիկը: Այս կարևորագույն կոչման համար հիմա պայքարում են Հայաստանի Արթիկ քաղաքում ծնված փոքրիկ Վահրամը, ազգությամբ ռուս Ալեքսանդրը, Կալինինգրադում ծնված Պյոտրը, հնդկուհի Նարգիզը և Ֆիլիպինի փոքրիկ բնակչուհի Դանիկան:
Իրականում այս օրը որոշել էր Միավորված ազգերի կազմակերպությունը, նա անգամ կարող է որոշել տեղը: Այս անգամ ՄԱԿ-ը, չգիտես ինչու, նախատավությունը տալիս է Կալինինգրադ քաղաքին: Այնպես որ ամենից հավանականը համարում են նորածին Պյոտրի «հաղթանակը»: Դե նրանք թող որոշեն, իսկ մենք ուրախանանք, այսօր մեր թիվը հատեց 7 միլիարդի սահմանը:
Ի դեպ, Երկիր մոլորակի բնակչությունը դարձել էր 6 միլիարդ ընդամենը 12 տարի առաջ: Այդ փոքրիկը լույս աշխարհ էր եկել 1999 թվականին բոսնիական Սարաևո քաղաքում: ՄԱԿ-ում նաև զգուշացնում են, որ ընդամենը 40 տարի անց՝ 2050 թվականին Երկրի բնակչութունը կլինի 9,3 միլիարդ, իսկ հարյուրամյակի ավարտին մենք արդեն կլինենք 10 միլիարդ: