Uncategorized

ԲԵԼԱՌՈՒՍԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ

1 min


Մանկական Եվրատեսիլ 2011-ում այս տարի Բելառուսը կներկայացնի Լիդիա Զաբլոդսկայան: Լիդիան ծնվել է 1998թ.-ի հունվարի 15-ին` Մոգիլյով քաղաքում: Երգել սկսել է 4 տարեկանից: Երգի ասպարեզում իր առաջին հաղթանակն ունեցել է՝ մասնակցելով  «Կախարդական փոքրիկ» մրցույթին և ստանալով «Ոսկե ձայն» տիտղոսը: Դրանից հետո նա ստացել է առաջարկներ երգելու ոչ միայն իր հայրենիքում, այլև դրանից դուրս: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների` “Зямля пад белымi крыламi” 2011, “Золотая пчелка” 2011, ինչպես նաև Մանկական Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլին:

Լավագույն հանգիստը Լիդիայի համար պարն է, երաժշտությունը և ընթերցանությունը: Վերջերս կարդացել է «Ռոմեոն և Ջուլիետը», ու այն իրեն շատ է դուր եկել: Սիրելի երգչուհիներն են Անի Լորակը, Սելին Դիոնը և Լարա Ֆաբիանը: Լիդիան շատ ուրախ երեխա է, նա ասում է. «Ես երջանի եմ, որովհետև շրջապատված եմ լավ մարդկանցով, ովքեր միշտ աջակցում են ինձ: Ես էլ փորձում եմ լավ տրամադրություն հաղորդել նրանց» : Լիդիան սիրում է զբոսնել ընկերուհիների հետ քաղաքում, ինչպես նաև սիրում է ճանապարհորդել: Արդեն հասցրել է լինել Ռուսաստանում, Ուկրաինայում, Լիտվիայում, շուտով կլինի նաև Հայաստանում: Մանկական Եվրատեսիլ 2011-ին հանդես կգա «Բարության հրեշտակներ» երգով: «Ես կանչում եմ հրեշտակներին, որպեսզի նրանք մեզ հետ լինեն, այդ ժամանակ վատ պահերն ու խնդիրներն աշխարհում քիչ կլինեն» – ասում է Լիդիան:

 Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ