ՀԵՔԻԱԹ 3. «ԱՆՍՊԱՍԵԼԻ ԸՆԿԵՐԸ»


Անսպասելի ընկերը. Հեքիաթ

Փոքրիկ Մարիամիկը ուներ մի կատու, որը ոչ մի ընկեր չուներ: Բայց չէ՞ որ  բոլորն էլ ունեն ընկերների կարիք:Մի օր փոքրիկ փիսիկը գնաց այգի, ուր շատ կենդանիներ կային, որպեսզի ընկեր գտներ:

 Դա հիանալի, պայծառ օր էր: Բոլորը լավ տրամադրություն ունեին: Առաջինը նա հանդիպում է շնիկին ու ասում.

-Փոքրի՛կ շնիկ, կդառնաս իմ ընկերը, ես լրիվ մենակ եմ:

-Ինձ չեն թողնում կատուների հետ խաղալ, թե չէ հաճույքով կդառնայի քո ընկերը,-պատասխանում է շնիկը:

Ստանալով այդպիսի պատասխան` կատուն շարունակում է իր ճանապարհը` հանդիպելով կովիկին, ասում է.

-Կդառնաս իմ ընկերը, ես բոլորովին մենակ եմ:

Բայց կովիկն ասում է.

-Մեր չափսերը չեն համապատասխանում, դրա համար էլ մենք չենք կարող ընկերներ լինել:

Շարունակելով իր ճամփան` հանդիպում է խոզուկին, բայց տեսնելով նրա փնթիությունը ` որոշում է նրան չդիմել:Իսկ հաջորդ կենդանին ճնճղուկն էր, որը սակայն միայն ծլվլալ գիտեր:

Եվ հուսահատված` կատուն գնում է ու տխուր պառկում մի գետակի ափին` ծաղիկների մեջ: Հանկարծ մի թիթեռ է հանդիպում ու նստում այդ ծաղիկներից մեկի վրա: Եվ նկատելով տխուր կատվին` ասում է.

-Ի՞նչ է պատահել քնքուշ փիսիկ:

– Մի թե ես քնքուշ եմ: Եթե ես իրոք քնքուշ լինեի, գոնե մեկը կցանկանար իմ հետ ընկերանալ,- ասաց փիսիկը:

– Բայց դու ընդհանրապես ընկեներ չունե՞ս:

-Ո՛չ:

– Այդ դեպքում ես կլինեմ քո ընկերը:

– Դու ճի՞շտ ես ասում, օ~, ես այնքան ուրախ եմ, որ արդեն մի ընկեր ունեմ:

– Դե որ ես քո ընկերն եմ, արի գնանք միասին խաղանք,- ասաց թիթեռը:

Ու նրանք այնքան լավ էին խաղում, որ բոլորը միացան նրանց:

Եվ փոքրիկ փիսիկը շատ- շատ ընկերներով վերադարձավ տուն ու դրանից Մարիամիկը անչափ ուրախացավ:

 Զոհրաբյան Մարիամ,

10 տարեկան

ք. Երևան, թիվ 198 ավագ դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։