# 2 ՀԵՔԻԱԹ. «ՆՈԹԲՈՒՔ ԿԱՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՇՔ»


Նոթբուք կամ տեխնոլոգիական հրաշք

Տասնյակ տարիներ առաջ կար մի մարդ՝ Նոթեր Բուք անունով: Նոթերը ապրում էր ՏՀՏ անունով մի գյուղում: Ինչպես գյուղում ապրող  բոլոր մարդիկ, այնպես էլ նա հասարակ կյանքով էր ապրում ՝ հավ էր պահում, կով, ոչխար, աճեցնում էր տարբեր բույսեր, իսկ հետո վաճառում ստացած մթերքը և այդպես գումար վաստակում: Նշեմ, որ նա բացի իր տնտեսությունից սիրում էր նաև նկարել:

Օրերից մի օր՝ երեկոյան, հեռուստացույցի առջև նստած՝ թարս դրված տետրը բացեց և սկսեց վրան փոքրիկ քառակուսիներ նկարել: Նկարեց վերջացրեց և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է Համան Կարգիչի ստեղծած համակարգչի ստեղնաշարին և էկրանին: Մտածեց-մտածեց և որոշեց մի քանի օրով իր շատ սիրելի բույսերին և կենդանիներին վստահել իր հարևանին և մեկնել տարբեր երկրներ՝ բերելու համապատասխան իրեր, որպեսզի պատրաստի նոր և ավելի փոքր համակարգիչ:

Սկզբում եկավ Հայաստան և այստեղից իր հետ տարավ Հայոց հողի, քարերի տեսակների՝ մարմարի, տուֆի և այլ բաների կտորներ: Հետո մեկնեց այլ երկրներ, էլի բերեց տարբեր իրեր և այլն: Վերջում գնալով մի երկիր, որին կոչում էին «Հրաշքների աշխարհ», փորձեց գտնել հազվադեպ հանդիպող փափուկ ապակի: Շատ փնտրեց, բայց այնուամենայնիվ չգտավ: Հասավ մի տեղ, ուր իր առջև բացվեց երեք ճանապարհ, որոնք կամ տանում էին դեպի վառ ապագան կամ դեպի դժգույն անցյալը: Մեջտեղի ճանապարհին նա հանկարծ նկատեց մի մուրացկան մանկիկի: Մանկիկին խնդրեց, որ նրան ճիշտ ուղին ցույց տա, բայց երեխան հաշմանդամ էր և չէր կարողանում շարժվել: Նոթեր Բուքը, տեսնելով նրա անապահով վիճակը, խղճաց նրան և իր ուտելիքից տվեց նրան: Երեխան կերավ և իրեն մի փոքր ուժեղ զգաց: Նոթերը նրան հասկացրեց իր ցանկությունը, իսկ տղան միայն կարողացավ ասել.

-Խխխնդրուում եմ, մեեջտեղիի ճաամփոով չգնաս: Ես մի աամիս առաջ եմ խաղալով գնացել ու էս տեսքով հետ եկել:

Նոթերը երխային լսեց և չգնաց մեջտեղի ճանապարհով: Փոխարենը գնաց ձախ կողմում գտնվող ճամփով: Այնտես հանդիպեց  մի լաբիրինթի: Այնտեղ էլ պետք է չկանգներ այն համակարգչի վրա, որի տակ թաքնված էր մի ահռելի հրեշ: Դե մեր Նոթերին բախտ վիճակվեց բարեհաջող անցնել այդ լաբիրինթոսը: Անցավ և բայց չգտավ փափուկ ապակին: Ետ դարձավ տղայի մոտ և գնաց աջ կողմում մնացած արահետով: Գնաց ու քիչ անց հանդիպեց նույն որոգայթին: Սակայն արդեն փորձված լինելով կրկին անցավ համակարգիչների վրայով և վերջապես գտավ հազվադեպ հանդիպող փափուկ ապակին: Այն լցրեց իր ռետինե պայուսակի մեջ և գնաց: Գնաց-գնաց ու հասավ հաշմանդամ մանկիկին: Նոթերը հանեց փափուկ ապակին, որ զարմացնի տղային, բայց հանկարծ պատահեց մի հրաշք. ապակու միջից ինչ-որ ճառագայթներ ելան և ուղղվեցին դեպի երեխեն: Վայրկյաններ անց մուրացիկ ու հաշմանդամ տղան, ով բոլորից ուտելիք էր մուրում, դարձավ առողջ, ուժեղ և շատ գեղեցիկ հագնված տղա: Երկուսն էլ այդ հրաշքից զարմացել էին և չէին հավատում դրան: Մի փոքր էլ անցավ և նրանք, ուշքի գալով պատահածից, միասին վերադարձան Նոթերի հայրենի գյուղ: Նոթերը որոշեց տղային որդեգրել և պահել իր մոտ: Տղայի անունը նա դրեց Փափկապակի: Նոթերը նրան կրճատ ասում էր Փափուկիկ: Փափուկիկը, արդեն գրեթե գիտնական դարձած, Նոթերին օգնում էր ամեն գործում՝ և՛ խնամում էր կենդանիներին, և՛ խնամում էր բույսերին:

Այսպիսով, Փափկապակին դարձավ Նոթերի շատ սիրելի տղան: Նրանք միասին պատրաստեցին մեր այժմյան տեխնոլոգիական հրաշքը՝ նոթբուքը: Տղան չհամաձայնվեց, որ նոր սարքը կոչվի իր անունով, և Նոթերը որոշեց նոր սարքի անունը դնել իր անվամբ՝ Նոթբուք: Բայց նոթբուքը չուներ ոչ վեբ-տեսախցիկ, ոչ բարձրախոս և ոչ էլ դիսկովոդ: Նրանք շատ էին տխրել, որ այդ սարքերը գոյություն չունեն աշխարհի վրա, բայց հանկարծ հեքիաթի վերջում երկնքից ընկավ երեք սարք՝ վեբ-տեսախցիկ, բարձրախոս և դիսկովոդ: Դրանք երեքն էլ նոթբուքինն էին:

Նարեկ Սահակյան 

«Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիր


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։