Լինում է, չի լինում, մի աղքատ գյուղացի է լինւմ: Էս գյուղացին փայտից հրաշալի գավաթներ է պատրաստում: Դրա համար էլ նրան անվանում են «փայտի վարպետ»:
Էս երկրում մի թագավոր է լինում: Նա ունենում է 3 որդի: Մի անգամ թագավորի պալատում տոնախմբություն է լինում, և արքայի նազիր-վեզիրները հրաշալի գավաթներ պատրաստող են փնտրում : Բոլորն ասում են, որ գնան «փայտի վարպետի» մոտ: Նազիր-վեզիրները գալիս են գյուղացու մոտ և պատվիրում են, որ փայտից գավաթներ պատրաստի:
Գյուղացին գնում է անտառ, որ մի լավ ծառ կտրի և գավաթ պատրաստի: Նրա ուշադրությունը գրավում է մի ծառ: Էս ծառը պտուղ չէր տալիս: Գյուղացին շատ է ուրախանում, կտրում ու տանում է տուն:
Փայտի վարպետը ինչքան փորձում է գավաթ պատրաստել, բոլոր փայտերը ճաքում են: Միայն մի գավաթ է, որ չի ճաքում: Նա նազիր – վեզիրներին տալիս է գավաթը, իսկ նրանք վճարում են գյուղացուն և հեռանում:
Շուտով գալիս է տոնախմբության օրը: Արքային գինի են մատուցում այն գավաթով, որ պատրաստել էր գյուղացին: Արքան գավաթը հենց մոտեցնում է շուրթերին, ուշագնաց է լինում և օրերով ուշքի չի գալիս: Արքայի որդիները աշխարհի տարբեր ծայրերից բժիշկներ են հրավիրում, սակայն ոչ ոք չի հասկանում, թե ինչ հիվանդություն է դա: Արքայի որդիները մի ծեր հեքիմ են բերում: Նա, զննելով արքային, ասում է, որ գաղտնիքը գավաթի մեջ է. պետք է իմանալ, թե ինչ ծառից է պատրաստված այդ գավաթը , որպեսզի քաղեն այդ ծառի պտուղներից և դրա հյութը խմեցնեն արքային:
Հրավիրում են նազիր – վեզիրներին և հարցնում են, թե որտեղից են գնել այդ գավաթը: Նրանք ասում են, որ գնել են գյուղացուց: Արքայի որդիները գտնում են գյուղացուն և բարկացած հարցնում են.
– Որտեղի՞ց ես կտրել այդ փայտը: Մեզ տար այդտեղ:
Գյուղացին վախեցած պատասխանում է.
– Մեր գյուղին հարևան անտառից:
Որդիները թագուհուն տեղեկացնում են ծառի գտնվելու վայրը: Եղբայրները որոշում են գնալ և բերել այդ ծառի պտուղները: Առաջինը գնում է մեծ եղբայրը: Էս եղբայրը մտնում անտառ, ուզում է մոտենալ ծառին թե չէ, մի վիշապ է հայտնվում նրա դիմաց: Տղան, վիշապին տեսնելով, վախից մոռանում է, թե ինչի համար է եկել ու ցանկանում է փախչել: Սակայն վիշապը նրան գողանում ու տանում է իր երկիրը:
Այս նույնը պատահում է նրա մյուս եղբայրների հետ: Դու մի ասի` էն օրը, երբ գյուղացին կտրել է այդ, էս ծառը ճյուղավորվել է և նորից աճել, սակայն այս անգամ պտուղ է տվել: Այդ պտուղը եղել է վիշապի ամենասիրելի կերը: Դրա համար էլ նա ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ ծառին: Սակայն այդ պտուղներն աճում էին երեք տարին մեկ: Տեսնելով, որ իր որդիները հերթով գնում և այլևս չեն վերադառնում, թագուհին մի հայտարարություն է անում.
– Ո′վ կարողանա բերել պտուղները և ազատել իմ տղաներին, ես նրան իր քաշի չափով ոսկի կտամ:
Ամբողջ երկրում մի տղամարդ չկար, որ չգնար անտառ, սակայն մեկը վիրավոր էր վերադառնում, մյուսն ընդհանրապես չէր վերադառնում: Այսպես անցավ 2 տարի: Միայն գյուղացի վարպետը չէր գնացել անտառ. նա սպասում էր հաջորդ տարվան, նա տանջվում էր մեղքի զգացումից. գիշերները չէր քնում:
Շուտով եկավ այն օրը, երբ պիտի փայտի վարպետը գնար անտառ: Հենց նա մոտեցավ ծառին, այդ ժամանակ նրա մարմնով մի սարսուռ անցավ: Նրա դիմաց իջավ վիշապը: Գյուղացին վախից ետ դարձավ և ցանկացավ փախչել, բայց այդ պահին վիշապը լեզու առավ և ասաց.
– Շնորհակալ եմ քեզնից, դու ինձ տվեցիր այն պտուղներից, որոնք ես Ճաշակել էի մանուկ հասակում: Այդ պտուղները կախարդական ուժ ունեն. դրանք անխոցելի են դարձնում ինձ, ես պատրաստ եմ ծառայելու քեզ: Այդ լսելով` գյուղացին ետ դարձավ և պատասխանեց.
– Եթե դու իսկապես պատրաստ ես ծառայելու ինձ, ապա, խնդրում եմ քեզ, տու′ր ինձ այդ պտուղներից և ազա′տ արձակիր արքայի որդիներին:
– Եթե այդպես ես ուզում, ապա ես կանեմ դա իմ տիրոջ համար:
– Եթե դու անես այդ, ես քեզ շատ շնորհակալ կլինեմ: Իսկ ինչ վերաբերում է քո ծառայելուն, ապա դու ազատ ես, չեմ ցանկանում իշխել ինչ – որ մեկի վրա:
Վիշապը կատարում է գյուղացու խնդրանքը, իսկ գյուղացին պտուղները տանում է թագավորի սենյակ և տալիս է հեքիմին, իսկ նա պտուղներից հյութ է պատրաստում և բուժում արքային: Արքան առողջանում է, իսկ թագուհին պահում է իր խոստումը և գյուղացու քաշի չափով նրան ոսկի է տալիս: Գյուղացին շարունակում էր այդպիսի գավաթներ պատրաստել արքայի համար իր ողջ կյանքում: Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը գյուղացու համար, մեկը` արքայի, մեկն էլ`այս հեքիաթը կարդացողի:
Հովհաննիսյան Սեդա
14 տարեկան
Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ,
թիվ 2 միջն. դպրոց