Լինում է, չի լինում մի աղջիկ, որի անունն է Յանա: Յանան շատ գեղեցիկ և խելացի աղջիկ է լինում, որը սովորում էր 9-րդ դասարանում: Նա ուներ շատ ընկերներ, բայց ոչ դասարանից, ուղղակի դպրոցից, որովհետև դասարանի երեխաները նրանա չէին ընդունում, հետևաբար նա էլ` նրանց: Բոլոր դասարանցիները չէին ընդունում նրան, որովհետև նախանձում էին, որ նա շատ ընկերասեր է և դրա պատճառով էլ ուներ շատ ընկերներ:
Մի անգամ նրանց դասարան գալիս է շատ գեղեցիկ տղա, որի անունն է լինում Սերգեյ: Բոլոր աղջիկները սիրահարվում են Սերգեյին, բայց ոչ` Յանան: Ի դեպ Յանան նվագում էր կիթառ, որը սովորել էր մենակ, իսկ Սերգեյը` հարվածային գործիքներ: Մի անգամ դպրոցում հայտարարվում է տաղանդի մրցույթ` կարելի էր ներկայանալ մենակ և խմբով: Յանան որոշում է , որ պետք է հանդես գա խմբով, բայց ուսուցչուհին թույլ չի տալիս և խումբ է ստեղծում, որի մեջ մտնում էին Յանան, Սերգեյը և Էդուարդը` իրենց դասարանցի մի տղա, որը երգում էր: Այդպիսի խումբ ստեղծվելուց հետո նրանց դասարանի աղջիկներն ավելի են նախանձում:
Այդ խումբը կոչվեց «Wonderful»: Նրանք ամեն օր պարապում էին, որպեսզի հաղթեն այդ մրցույթում: Այդ ամենը տեսնելով դասարանի աղջիկները որոշում են վրեժխնդրություն անել: Ահա եկավ շատ սպասված այդ օրը, երբ պետք էր մրցույթին ելույթ ունենար «Wonderful» խումբը: Աղջիկները գողացել էին Յանայի կիթառը և Սերգեյի փայտիկները և թաքցրել անտառում: Յանան երբ տեսնում է, որ իրենց գործիքները չկան, անմիջապես ասում է Սերգեյին: Սեևգեյը միանգամից գլխի է ընկնում, որ դա արել են աղջիկները և գնում իրենց մոտ.
-Ինչու՞ եք գողացել մեր գործիքները:
-Ի՞նչ գործիքներ, մենք ինչու՞ պետք է գողանայինք ձեր գործիքները; Մենք միայն ուզում ենք, որ դուք հաղթեք:
-Մեկ անգամ էլ եմ հարցնում, ինչու՞ եք գողացել մեր գործիքները:
Այս անգամ աղջիկները չդիմացան և ասեցին, որ իրենք են գողացել գործիքները և թաքցրել անտառում: Յանան և Սերգեյը արագ վազեցին դեպի անտառ: Ամբողջ անտառը տակն ու վրա արեցին, բայց այդպես էլ չգտան: Շատ հոգնեցին վազելուց և նստել էին ծառի տակ` հովանալու: Մեկ էլ եկավ մի նապաստակ և ասաց.
-Ես գիտեմ, թե որտեղ են ձեր գործիքները:
Նրանք շատ զարմացան, որ նապաստակը խոսում է, բայց փաստորեն խոսում էր, և հարցրին.
-Որտե՞ղ են մեր գործիքները:
-Ձեր գործիքները քարանձավում են, որտեղ ապրում է չար դինոզավրը:
-Չար դինոզա՞վրը:
-Այո:
-Բայց ինչպե՞ս այդտեղից վերցնենք մեր գործիքները:
Դուք պետք է գնաք չար դինոզավռի եղբոր մոտ` բարի դինոզավրի մոտ և իր մոտից վերցնեք կախարդական բանալին: Այդպես ձեզ չար դինոզավրը կթողնի մտնեք իր մոտ և վերցնեք ձեր գործիքները: Յադ ամենը լսելով, նրանք արագ վազում են բարի դինոզավրի մոտ ևվերցնում կախարդական բանալին: Հիմա նրանք գնում են այն քարանձավը, որը բացատրել էր նապաստակը: Երբ գնացին և մտան քարանձավ, նրանց վրա միանգամից հարձակվեց չար դինոզավրը և հարցրեց.
-Ինչու՞ եք եկել ինձ մոտ:
-Մենք եկել ենք մեր գործիքների ետևից:
Այդ ամենը ասելով, նա դինոզավրին ցույց տվեց կախարդական բանալին: Երբ դինոզավրը տեսավ, որ նրանց ձեռքում կա կախարդական բանալին և ասաց.
-Ներս մտեք և վերցրեք ձեր գործիքները, բայց մի պայմանով, որ դուք ինձ համար նվագեք:
Նրանք մտան ներս և սկսեցին նվագել: Դինոզավրին շատ դուր եկավ և մի բան հարցրեց.
-Կարելի՞ է՝ գամ ձեր մրցույթին:
-Կներեք, բայց այս տեսքո՞վ:
-Իհարկե, ոչ:
Եվ դինոզավրը կերպարանափոխվեց, դառնալով սովորական տղա: Դրանից հետո միասին գնացի: Նրանք փայլուն նվագեցին, բայց ուշանալու պատճառով գրավեցին II տեղը: Դա բոլորովին չընկճեց, որովհետև նրանք ուշանալու պատճառով ձեռք էին բերել ևս մի ընկեր` դինոզավր-տղային: «Wonderful»-ը ունեցավ համերգներ տարբեր երկրներում և բեմերում, ինչպես նաև անտառի բնակիչների համար:
Եվա Մարկոսյան
13 տարեկան
Մկիթար Սեբաստացի
կրթահամալիր