ՀԵՔԻԱԹ 21. «ԻՄ ԵՐԱԶԸ»


 

գիրքԵս քնելուց առաջ կարդացի մի գիրք` «Ալիսան հրաշքների աշխարհում»: Երազում հայտնվեցի մի հեքիաթային տիեզերքում: Այնտեղ կային տարբեր կախարդական մոլորակներ, որտեղ ապրում էին մուլտֆիլմերի հերոսները: Ես հանդիպեցի յոթ թզուկներին, նրանք սիրով հրավիրեցին ընթրելու: Սեղանի շուրջ նստած էին շատ մուլտֆիլմերի հերոսներ և պատմում էին տարբեր հետաքրքիր պատմություններ:

Հերոսներից մեկը սկսեց պատմել ինչ-որ կորած գրքի մասին, որը շատ մեծ նշանակություն ուներ իրենց մոլորակի համար: Ես որոշեցի օգնել նրանց գտնել այդ գիրքը: Որոնումները սկսեցի անտառից: Երբ քայլում էի անտառով, տեսա մի վիրավոր թռչուն` ընկած գետնին: Մոտեցա նրան և օգնեցի: Թռչունը շնորհակալություն հայտնեց և հարցրեց. 

-Ինչո˚վ կարող եմ օգնել քեզ:

-Ես փնտրում եմ կորած գիրքը:

-Կորած գի˚րքը:

-Իհարկե:

   -Ես կտանեմ քեզ մի մարդու մոտ ,որը կօգնի մեզ:

Գնացի˜նք, գնացի˜նք, հասանք մի խրճիթի մոտ: Մոտեցանք և ներս մտանք: Բազկաթոռին նստած էր մի ծերունի: Մոտեցանք նրան և պատմեցինք կորած գրքի մասին: Նա ասաց, որ կօգնի մեզ, բայց մենք պետք է բերենք նրան մի ոսկե խնձոր: Այդ ոսկե խնձորը  գտնվում էր  մի մեծ գեղեցիկ դղյակում: Մենք ճանապարհ ընկանք: Ճանապարհին հանդիպեցինք առյուծին: Մենք պատմեցինք մեր պատմությունը, և նա համաձայնեց  օգնել մեզ:

Գնացի˜նք, գնացի˜նք և հասանք դղյակի մոտ: Այն շատ մեծ և գեղեցիկ էր: Մտանք ներս: Մեզ դիմավորեցին թագավորի ծառաները ու տարան նրա մոտ: Մոտեցանք թագավորին, խոնարհվեցինք և խնդրեցինք նրա օգնությունը: Նա ասաց, որ կօգնի մեզ, բայց միայն մի դեպքում, եթե մենք բերենք նրան կախարդական ծաղիկը: Թագավորի ծառաները ուղեկցեցին մեզ մի այգեպանի մոտ: Մենք խնդրեցինք նրան, որ տա մեզ կախարդական ծաղիկը: Նա խղճաց մեզ և տվեց այն: Մենք շնորհակալություն հայտնեցինք և ծաղիկը տարանք թագավորին: Նա տվեց մեզ ոսկե խնձորը: Խնձորը բերեցինք ծերունուն և ստացանք կորած գիրքը: Շատ ուրախացա, որ կարողացա օգնել այդ կախարդական մոլորակին, և այդ պահին զարթնեցի:

Կարեն Եղոյան

10 տարեկան

Անանիա Շիրակացու անվան  ճեմարան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։