Զինվորիկն եմ ես փոքրիկ
Հայոց բանակի,
Հարազատ թոռնիկն եմ
Քաջ Անդրանիկի:
Համազգեստ հագիս ունեմ
Ես զինվորական,
Եվ ուսիս՝ զենք ու զրահ՝
Այն էլ իսկական: x2
Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:
Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ:
Կյանքում ինչ էլ որ դառնամ,
Թեկուզ գիտնական,
Նավաստի կամ օդաչու,
Կամ զինվորական,
Պիտի բարձր միշտ պահեմ
Դրոշը հայկական,
Որ աշխարհն իմանա
Ազգն իմ հայկական: x2
Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:
Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ: x2
Երգի հեղինակ՝ Մարինե Հարությունյան