ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ


Հայկական ոչ մի մուլտֆիլմ չի նկարահանվել հենց այնպես: Նրանցից յուրաքանչյուրն այնքան բան ունի ասելու և սովորեցնելու փոքրիկ երեխաներին:

1988 թվականին նկարահանված Կախարդական լավաշը մուլտֆիլմի խորհուրդը գալիս է դարերի խորքից, մեր պապիկներից ու տատիկների խրատներից ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է:

Մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգեւում:

Հայֆիլմ կինոստուդիայի մուլտիպլիկատորների գերազանց աշխատանքը լրացրել են հայ մեծագույն արվեստագետները: Դերասան Սոս Սարգսյանը կարդում է «Կախարդական լավաշ» մուլտֆիլմի տեքստը, իսկ երաժշտության հեղինակը երգահան Տիգրան Մանսուրյանն է: Ահա թե ինչու այս բարի ու իմաստուն մուլտֆիլմը երբեք չի կորցնում իր արժեքը և մնում է հայկական ամենասիրված մուլտերի շարքում:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։