ԱՅՍՕՐ ԱՐՋԱՄԿԱՆ ՕՐՆ Է


Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում Ֆիլ անունով արջամուկը դուրս եկավ իր բնից ու ամբողջ աշխարհին հայտնեց, որ գարնան ավարտին դեռ շատ երկար ենք սպասելու: Այս ձնառատ ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:

Ասում են, եթե Ֆիլ արջամուկը տեսնում է իր ստվերը, ապա ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ, իսկ եթե Ֆիլն իր ստվերը չի տեսնում, ապա նշանակում է, որ շուտով գարուն է գալու:

Ֆիլ արջամուկը եղանակը կանխագուշակող ամենահայտնի արջամուկն է, իսկ արջամկները եղանակը կանխագուշակում են սկսած 1887 թվականից: Արջամկան օրը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 2-ին ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում և գյուղական վայրերում:

Այս ավանդույթը գալիս է դեռ Հին Հռոմից: Այստեղ նշում էին Ոզնու օրը և հետևում էին, թե ինչպես է արթնանում նա խոր քնից: Եթե ոզնին տեսնում էր իր ստվերը, ապա ձմռան ավարտին դեռ շատ ժամանակ կար: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները պահպանեցին ավանդույթը, և երբ նրանց մի մասն էլ հետագայում հաստատվեց Ամերիկա մայրցամաքում, իր հետ բերեց նաև այդ ավանդույթը: Միայն թե խնդիրն այն էր, որ այստեղ ոզնի չկար ու եղանակի տեսաբանի դերն իր վրա վերցրեց արջամուկը ու մինչև օրս էլ շատ լավ կատարում է այն…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։