Փաստորեն աշխարհի տարբեր օրենսգրքերի մեջ ընկղմվելով` կարելի է հանդիպել շա~տ ծիծաղելի օրենքների: Դրանք բացի ծիծաղելի լինելուց, նաև անհավանական են ու երբեմն էլ վիրավորական: Հիմա կներկայացնեմ մի քանի զվարճալի օրենքներ ` համոզված լինելով, որ դու էլ կծիծաղես:
- Հոլանդիայում ուսանողներն իրավունք ունեն չմասնակցել պարապմունքներին, եթե իրենց տանն անջատել են ջուրը:
- Չինաստանում արգելված է նմանակել Ջեկի Չանին և այդպիսով գումար վաստակել:
- Մերիլենդ նահանգում չի կարելի առյուծին տանել կինոթատրոն:
- Ինդոնեզիայում արգելված է առանց լոգանք ընդունելու մահանալ:
- Օհայո նահանգում աղջիկներին արգելված է պարել տանգո, եթե նրանց ոտքերի չափը գերազանցում է 46-ը:
- Կալիֆորնիայում արգելվում է փոշեկուլով մաքրել շներին:
- Ինդոնեզիայում ուսանողը, ում ծննդյան օրն է, իրավունք ունի պարապմունքների ժամանակ ըմպել շամպայն, բայց ոչ մի դեպքում իրավունք չունի հյուրասիրել իր ընկերներին:
- Մեքսիկայում ուսանողին տալիս են մեկշաբաթյա արձակուրդ, եթե իր ծննդյան օրը համընկել է քննության օրվա հետ:
- Իսպանիայում արգելված է փողոցն անցնել` ցատկոտելով:
- Գերմանիայում ուսանողն իրավունք ունի դասախոսից ընդմիջում խնդրել, եթե քաղցած է:
- Էստոնիայում արգելված են շուտասելուկները:
- Իսպանիայում աղջիկներին տրվում է քննությունը հանձնելու 4, իսկ տղաներին` 3 հնարավորություն:
- Չինաստանում արգելված է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա համարվում է խառնվել ուրիշի ճակատագրին:
- Հնդկաստանում արգելված է մահանալ` առանց մտերիմներին նախազգուշացնելու:
- Սերբիայում արգելված է մահացած մարդկանց հետ լուսանկարվելը:
- Կալիֆորնիայում արգելված է կաթ Չխմելը:
- Եթե Նորվեգիայում ուսանողը չի կարողանում չորս անգամից հանձնել քննությունը, ապա դասախոսը միանգամայն իրավունք ունի նրան ուղարկել հոգեբանի մոտ:
- Հնդկաստանում չի կարելի փղերի հետ զրուցել քաղաքականությունից:
- Կալիֆորնիայում արգելված է 37 անգամ Ձմեռ պապից խնդրել BMW մեքենա:
- Անգլիայում ծաղրածուին չի կարելի անվանել «ծաղրածու»: Դա վիրավորանք է համարվում:
- Չինաստանում արգելված է տեսնել երազներ Ժան Կլոդ Վանդամի մասնակցությամբ:
- Նորվեգիայում շներին արգելվում է 44 անգամ անընդմեջ հաչալ:
- Չինաստանում չի կարելի զբաղվել Կունգ Ֆու մարզաձևով այն անձանց, ովքեր երեք ոտք ունեն:
- Հնդկաստանում չի կարելի հիվանդ լինել երկու օրից ավելի:
- Ճապոնիայում արգելված է երեխաներին ծեծել թարմ ձկով:
- Իռլանդիայում արգելված է բաց բերանով փռշտալ:
- Աֆրկայում չհանձնված քննության համար ուսանողին արգելվում է այրել դասախոսին:
- Ֆրանսիայում այն մարդիկ, ովքեր խոզ են պահում, իրավունք չունեն խոզերից մեկին անվանել Նապոլեոն:
- Կալիֆորնիայում տղան իրավունք չունի ժպտալ աղջկան, եթե արտաքուստ նման է կոկորդիլոսի:
- Իտալիայում արգելված է մակարոնն ուտել ոտքերով:
Գիտեմ, որ դժվար է հավատալ այս ամենին, բայց այս օրենքներն իսկապես գոյություն ունեն: Եղիր տեղեկացված:
Անի Ավագյան