Ինչ է հարկավոր
Խմոր
400 գր թթվասեր
200 գր կարագ
6 ձու
400 գր շաքարավազ
600 գր ալյուր
2 թեյի գդալ սոդա
Վանիլին
Կրեմ
1 տուփ խտացրած կաթ
200 գր կարագ
Վանիլին
Դեղին ու շագանակագույն գունավորիչներ
Ինչպես պատրաստել
Նախ միացրու ջեռոցը (180˚) և հետո միայն անցիր գործի: Կարագն ու շաքարավազը պետք է լավ հարել, հետո հերթականությամբ ավելացնել թթվասերը, ձուն, սոդան, ալյուրն ու վանիլինը: Ստացված խմորը դիր ջեռոցի մեջ ու եփիր 40-45 րոպե:
Հիմա կրեմի հերթն է. կարագը շատ լավ հարիր, ավելացրու խտացրած կաթը, վանիլինը և գունավորիչը:
Ինչպես ձևավորել
Կրեմը պետք է քսել և՛ խմորի միջից, և՛ դրսից: Իսկ վրան պետք է նկարել երկու աչուկ ու ժպիտ: Կարծում եմ ավելորդ է, բայց ամեն դեպքում հիշեցնեմ` ժպտա՛ 🙂
Անի Ավագյան