ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՏԱՏԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Մարտ ամսվա առաջին կիրակի օրը Ֆրանսիայում նշում են տատիկների միջազգային օրը: Այս տոնը ստեղծվել է Փարիզի «Տատիկներ» սրճարանի կողմից: Իրենց տոնին  բոլոր տատիկները, ինչպես նաև 55-ից բարձր տարիքի բոլոր կանայք արժանանում են առանձնահատուկ ուշադրության: Նրանց այդ օրը հյուրասիրում են քաղցրավենիք, շոկոլադ, պաղպաղակ և այն ամենը, ինչ նրանք սիրում են: Տատիկների համար այդ օրը նաև լիկյոր խմելու օր է համարվում: Ֆրանսիայում տատիկները բոլորովին էլ տարեց կանայք չեն, նրանցից շատերը նույնիսկ 50 տարեկան են, և շատ գեղեցիկ ու առողջ տեսք ունեն:

Այս տոնին հատուկ տատիկների համար Ֆրանսիայի մի շարք խանութներում գործում են զեղչեր, ինչպես նաև այլ է ճաշացանկը ռեստորաններում: Տատիկներն այդ օրը բոլորի ուշադրության կենտրոնում են լինում, ստանում են շնորհավորանքներ և նվերներ իրենց թոռնիկների, երեխաների և առհասարակ սիրելի մարդկանց կողմից:

Թեև այս տոնը մեզ մոտ՝ Հայաստանում, այնքան էլ հայտնի ու տարածված չէ, բայց այնուամենայնիվ պարտադիր չէ հատուկ օր լինի, որպեսզի մեր սիրելի տատիկներին անակնկալներ մատուցենք: Այնպես որ, շտապեք շնորհավորել նաև ձեր տատիկներին և ուրախացնել նրանց թեկուզ  լավ վարքագծով կամ էլ դպրոցում ստացած բարձր գնահատականներով:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։