Շատ ու շատ մուլտեր ստեղծվում են մեծահասակների համար: Եվ ոչ թե այն պատճառով են դրանք մեծերի համար, որ երեխային հասու չեն, այլ նրա համար, որ դրանք ազդակ են մեծահասակներին: Փոքր տարիքում մեզ ամեն ինչ պարզ ու հրաշալի է թվում, բայց հիասթափությունները խոր ու անջնջելի հետք են թողնում երեխայի հոգում, հատկապես, երբ երեխային նեղացնում է ամենահարազատ մարդը՝ ծնողը: Երեխան ոչինչ չի մոռանում, անգամ այն ժամանակ, երբ էլ վաղուց երեխա չէ: Հրաշալի մուլտֆիլմ մեծահասակների համար՝ «Հայրիկն ու աղջիկը»…