ԽՈՏԱԾԱԾԿՈՒՅԹ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ


Զատիկին պետք է պատրաստվել նախօրոք: Իհարկե, պարտադիր չէ Զատիկի ձվերը ներկել մեկ շաբաթ առաջ, բայց հետաքրքիր զարդարանքների մասին պետք է մտածել նախապես: Իսկ ամենակարևորն, իհարկե, մեր ձվիկների համար խոտածածկույթ պատրաստելն է: Այն կարելի է աճեցնել և ափսեի, և ձվի ստվարաթղթե տուփի մեջ: Այս անգամ փորձենք պատրաստել այն հենց ստվարաթղթե տուփի մեջ:

Ինչ է մեզ հարկավոր

Ստվարաթղթե տուփը՝ իր ձվերի հետ
Հող
Ջուր
Հողի սերմեր
Լուսամուտագոգ

Վերցրեք համապատասխան քանակությամբ ձվեր, զգուշությամբ կոտրեք և դեղնուցն ու սպիտակուցը  դատարկեք որևէ թասի մեջ: Դրանք պետք կգան մայրիկներին համեղ խմորեղեններ պատրաստելու համար: Իսկ կեղևները պետք են մեր խոտածածկույթի համար: Տեղադրեք դրանք ստվարաթղթե տուփի մեջ և գդալով զինվելով՝ սկսեք կեղևները լցնել հողով: Երբ կեղևները կիսով չափ լցված կլինեն, վերցրեք խոտի սերմեր ու կես գդալ սերմ լցրեք յուրաքանչյուր կեղևի մեջ: Ապա մի փոքր ջրեք սերմերը: Այժմ տուփը տեղադրեք արևոտ լուսամուտագոգին և հետևեք, թե ինչպես կաճի ձեր խոտածածկույթը: Երբ այն աճի, կարող եք հարդարել նաև մկրատի օգնությամբ:  Ահա այսքանը: Դե շտապեք անցնել գործի, իսկ ես ներկայացնեմ Զատիկի համար անհրաժեշտ մյուս զարդարանքները:

Մեկնաբանել


Like it? Share with your friends!