Կարծում եմ այն հարցին, թե ե՞րբ ենք մենք դողում, բոլորն էլ կպատասխանեն.
– Երբ ցուրտ է
– Երբ վախենում ենք
Այո՛, բայց հետաքրքիր է` ինչու՞: Սկսենք ցրտից. երբ մրսում ես, քո ուղեղը գործի է դնում որոշակի մեխանիզմներ, որոնք օգնում են քեզ տաքանալ: Եվ դողը հենց այդպիսի մեխանիզմ է: Այն մկանների հաճախակի կծկում է, իսկ, ինչպես գիտենք, մկանների աշխատանքը մեզ էներգիա է հաղորդում: Դողն ուղեղի կողմից առաջացող անկառավարելի ռեակցիա է, որն ի հայտ է գալիս ցրտի ժամանակ ու որի պատճառով մենք սկսում ենք դողալ:
Իսկ այն մեխանիզմները, որոնք դող են առաջացնում վախից, միանգամայն տարբերվում են վերը նշվածից: Վախի ժամանակ ուղեղը տագնապի ազդանշան է հաղորդում մակերիկամին: Եվ ի պատասխան՝ այն հորմոններ է արտադրում արյան մեջ` ադրենալին ու կորտիզոն: Սրանց նպատակն է օրգանիզմը պատրաստել սպասվող ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Վախի ժամանակ ի հայտ են գալիս նաև սրտխփոցներ և քրտնարտադրություն:
Այնպես որ, հիմա հեշտությամբ կարող ես կողմնորոշվել, թե տվյալ պահին դողն ինչից է առաջացել:
Անի Ավագյան