ԶՎԱՐՃԱԼԻ ԽՈՒՏՈՒՏԻ ՄԱՍԻՆ

1 min


Երբ ինչ-որ մեկը ձեռքը երկարացնում է դեպի քեզ, դու՞ էլ ես  սկսում նյարդային շարժումներ անել և ժպտալ: Եթե այո, ապա դիագնոզը մեկն է. «խուտուտ»: Բայց ախր ի՞նչ է այդ խուտուտը, որ այդպես լարված վիճակում է պահում մեզ և անկախ տրամադրությունից ստիպում ծիծաղել: Հենց հիմա կիմանանք ամեն ինչ խուտուտի մասին:

Որպես կանոն ընդունված է այսպես ասել. խուտուտը մարմնում գրգռվածության արտահայտման ձև է, որն առաջանում է մաշկին դիպչելիս կամ մատներով նրա հետ խաղալիս: Սակայն տարբեր տեսակետներ կան: Այսպես, մի ժամանակ կարծիք է հնչել, որ խուտուտը մեր նախնիների հակազդեցական ռեակցիան է եղել միջատների դեմ: Կա մի տեսակետ ևս, ըստ որի այն լավ տրամադրության հարուցիչն է: Բայց ամենահետաքրքիրը հետևյալն է. ասում են, որ խուտուտը շփման մի ձև է` եկած  կապիկներից, որոնք այդպիսով արտահայտում են համակրանք միմյանց նկատմամբ:PPTS041811-39

Իսկ եթե նկարագրենք մեր բառերով, կասենք. դա զգացողություն է` մեկի համար հաճելի, մյուսի համար` տհաճ, երբեմն նաև վախի պատճառ: Ճիշտ է, հավատս չի գալիս, բայց կա մարդկանց մի տեսակ էլ, որ ոչ մի ռեակցիա չի տալիս խուտուտին, սակայն նրանք շատ քիչ տոկոս են կազմում: Հիմնականում բոլոր մարդիկ էլ նյարդային կերպով ծիծաղում են այդ դեպքում:

San-Francisco-Bay-Area-Peninsula-lifestyle-children-photography-sisters-tickling-on-the-stairs Խուտուտի հետ կապված մի հետաքրքիր դեպք կա: Փաստորեն, այն նաև մարդկային կյանք է փրկում: Բենի անունով մի փոքրիկ տառապում է «քնի ապնոէ» հիվանդությամբ: Եվ նա քնի ժամանակ մի քանի անգամ դադարում է շնչել: Նրա միակ բուժումը խուտուտն է: Պետք է խուտուտ տալ, որ հանկարծ չդադարի շնչել: Բայց երբ նա մի քիչ մեծանա, հիվանդությունը կանցնի:

0761

Իսկ ինչու՞ չենք ծիծաղում, երբ փորձում ենք ինքներս մեզ խուտուտ տալ: Դեռևս Արիստոտելն է նկատել սա: Պատճառը սա է. խուտուտ պետք է տալ անսպասելի, անակնկալ կերպով, այլապես այն չի ազդի: Իսկ երբ ինքներս մեզ ենք խուտուտ տալիս, լարվում ենք, աշխատացնում ենք մեր մատները և ի վերջո տեղյակ ենք, թե ինչ է մեզ սպասվում:  Ահա թե ինչու է  «ուրիշի խուտուտ»-ը միշտ ծիծաղելի:

57

 Պարզվում է անգամ գոյություն ունի խուտուտի միջազգային օր` հունվարի 14-ը: Այդ օրը սկսել են նշել 1978 թվականից: Բայց դե մենք հո չե՞նք սպասի այդ օրվան…

Անի Ավագյան


Մոծակ