ՄԻ ԿՈՆՖԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՉՈՒՊԱ ՉՈՒՊՍ


3 shares

20-րդ դարում հեռավոր Բարսելոնայում, այնտեղ, ուր ծնվել են Քրիստափոր Կոլումբոսն ու հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալին, մի գործարար պապիկ իր թոռնիկին՝ Էնրիկեին, փոխանցեց իր ձեռնարկության կառավարումը: Էնրիկե Բերնատը սկսեց ղեկավարել ընկերությունը, և մի քանի տարվա ընթացքում այն մեծ առաջընթաց գրանցեց: Մի օր էլ նա որոշեց. մոտ 200 ապրանքատեսակ արտադրելու փոխարեն ձեռնարկությունը այսուհետ միայն մեկ բանով է զբաղվելու՝ կարամելի արտադրությամբ:

Chupa_Chups_(8187045367)Բոլորը զարմացած էին, բայց Էնրիկեն գիտեր, թե ինչ էր անում: Հետազոտությունները ցույց էին տվել, որ աշխարհում դեռ գոյություն չուներ կարամել նախատեսված հատուկ երեխաների համար: Էնրիկեի առաջարկած կարամելի առանձնահատկությունը այն ուտելու ձևի մեջ էր: Սովորաբար, երբ երեխաները կոնֆետ են ուտում, նրանց ձեռքերը կպչուն են դառնում, և երեխաները առանց երկար-բարակ մտածելու քսում են ձեռքերը հագուստին: Էնրիկեի կարամելը տեղավորված էր ձողիկի վրա, և այն կարելի էր ծծել՝ ձողիկից բռնելով, և այդպիսով չկեղտոտել ձեռքերն ու հագուստը: Սկզբում ձողիկը փայտե էր, հետո դարձավ պլաստմասե:

1280-chupa-chups

Էնրիկեն կոնֆետն անվանեց «Չուպս» (հետո միայն ավելացավ «Չուպա»-ն ու կոնֆետը սկսեց կոչվել Չուպա Չուպս): Սկզբում Չուպսն ուներ միայն 7 համային տարբերակ՝ ելակի, կիտրոնի, անանուխի, նարնջի, շոկոլադի, սերուցքով սուրճի և սերուցքով ելակի: Սակայն ավելացող փառքի ու ճանաչվածության հետ ավելացան նաև Չուպաչուպսի համերը: Էնրիկեն որոշեց նոր փաթեթավորում ստեղծել կոնֆետի համար: Եվ իր համաքաղաքացի Սալվադոր Դալիին խնդրեց օգնել իրեն: Դալին մի քանի րոպե մտածեց և նկարեց ահա այն Երիցուկ-Չուպաչուպսը, որ բոլորս այդքան լավ գիտենք: Մինչև այսօր Չուպաչուպսի լոգոտիպը գրեթե փոփոխության չի ենթարկվել: Այն նույնքան պարզ և հանճարեղ էր, որքան ձողիկով կոնֆետի գաղափարը:
download
Շուտով Էնրիկեն անվանափոխեց մինչև այս «Գրանխա Աստուրիաս» անունը կրող ընկերությունը «Չուպա Չուպսի» և շատ երկրներում բացեց ընկերության մասնաճյուղերը: Չուպա Չուպսը սկսեց վաճառվել շուրջ 170 երկրում: Այն նվաճեց ոչ միայն Երկիր մոլորակը, այլև տիեզերքը: Չուպա Չուպսն առաջին կոնֆետն էր, որ թռավ տիեզերք: Դա տեղի ունեցավ 1995 թվականին:
Ահա ևս մի կոնֆետի պատմություն: Հիմա այնքան բան գիտենք Չուպա Չուպսի մասին, որ կարող ենք հանգիստ ուտել նրան: Նա հաստատ չի նեղանա և գուցե դեռ շնորհակալություն էլ հայտնի…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։