ԻՆՉ ԳԻՏԵՆՔ ՈՒ ՉԳԻՏԵՆՔ ՋԱՅԼԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Կենդանական աշխարհը լի է զարմանահրաշ բնակիչներով: Բայց նրանց մեջ կա մեկը, որ զարմանալի և զվարճալի է ոտքից գլուխ: Ի դեպ, ոտքն ու գլուխն էլ շատ հաճախ դժվար է տարբերել իրարից: Գուշակեցի՞ք, խոսքը ջայլամների մասին է:

Այն, որ ջայլամն ամենամեծ թռչունն է, դուք երևի գիտեիք: Իսկ գիտեի՞ք, որ ջայլամները նաև ամենամեծ ձվեր ածող թռչուններն են կամ էլ, որ ջայլամները երկու ոտքի վրա ամենաարագ վազող արարածներն են: Եթե ոչ, ուրեմն այս էջը հենց ձեզ համար է: Տեսնենք, թե ինչ գիտենք և ինչ չգիտենք մենք ջայլամների մասին:

full-strideՋայլամն իսկապես ամենամեծ թռչունն է, նրա քաշը 63,5-131,5 կգ-ի է հասնում, իսկ հասակը՝ 1,8-2,7 մետրի: Իսկ նրանձ ածած ձվերը կշռում են 1,4 կգ և հասնում են 15 սմ-ի: Եվ մեկ ջայլամի ձվով պատրաստված ձվածեղը չափերով հավասար է 25 հավի ձվից բաղկացած ձվածեղին: Ջայլամները կարող են վազել 97,5 կմ/ժ արագությամբ՝ առաջ անցնելով ոբոլր երկոտանի արարածներից:

Թեև ջայլամները թռչուններ են, բայց թռչել չգիտեն: Նրանց հսկայական թևերը հարկավոր են միայն նախաամուսնական «թիթիզությունների» և ձագուկներին պաշտպանելու համար:

Իրականում ջայլամները չեն մտցնում իրենց գլուխը ավազի մեջ: Դա պարզապես առասպել է:

Ջայլամները սնվում են մրգերով ու ծաղիկներով, երբեմն էլ միջատներով, օրինակ՝ մորեխներով: Իսկ որպեսզի իրենց ստամոքսում դրանք լավ մարսվեն, կուլ են տալիս նաև մանր քարեր: Հասուն ջայլամի ստամոքսում կարելի է գտնել մոտ 1 կգ քար:

Ջայլամի թաթերին ընդաենը երկուական մատ կա: Ասում են, թե դա օգնում է նրան արագ վազել:

Ջայլամները չափազանց շատ են սիրում միայնություն, շրջում են կամ միայնակ կամ զույգերով: Եվ ջայլամների միայն 16%-ն է շրջում խմբերով:

Գիշերվա մեծ մասը ջայլամները արթուն են անցկացնում: Մի քանի անգամ գիշերվա ընթացքում նրանք քուն են մտնում 1-16 րոպեով՝ իջեցնելով իրենց գլուխը ներքև: Իսկ խմբակիցները հսկում են նրա քունը:

Ջայլամները լողալ չգիտեն: Բայց նրանք զվարճանալու այլ ձև ունեն: Նրանք «թավալ են գալիս» ավազի ու փոշու մեջ: Ի դեպ, դա սիրում են անել մեծ խմբերով: Դա նաև օգնում է նրանց մաքրել իրենց փետուրները լվերից ու մյուս միջատներից:

Ջայլամները նաև կարող են մորեխ ուտելուց գիրանալ և այդ դեպքում նրանք շատ ավելի դանդաղ են վազում:

1Mlpq2d

Նրանք շատ են սիրում քայլել անձրևի տակ և ի տարբերություն այլ կենդանիների ապաստարան չեն փնտրում անձրևի ժամանակ: Անձրևի ժամանակ ջայլամները չեն թաքնվի անգամ անմիջապես իրենց կողքին գտնվող ապաստարանում:

Վտանգի բացակայության դեպքում ջայլամները շատ խաղաղ են, իսկ երբ վտանգ է սպառնում, նրանք սարսափելի խուճապի մեջ են ընկնում և առաջին բանը, որ անցնում է նրանց մտքով, փախչելն է: Իսկ եթե փախչել հնարավոր չէ, նա սկսում է թշնամուն կծոտել կտուցով ու  ճանկռել թաթերի եղունգներով:

Եթե գիշատիչը սպառնում է նրա ձագուկներին, ջայլամը կարող է մի ամբողջ ներկայացում բեմադրել: Նա զիգզագաձև վազվզում է այս ու այն կողմ՝ վիրավոր ձևանալով, ապա թուլացած ընկնում է գետնին ու գիշատչին ստիպում է թողնել ձագուկներին՝ իրեն որպես հեշտ ավար առաջարկելով: Իսկ երբ գիշատիչը բավականաչափ հեռանում է ձագուկներից, արագ վեր է թռչում ու վազում այնպես, որ գիշատիչն անգամ ուշքի գալ չի հասցնում: Իսկ այդ ընթացքում ձագուկներն արդեն վաղուց հասցրած են լինում թաքնվել մյուս ջայլամների մոտ:

Եվ թեև ջայլամներին անխելք չես անվանի, բայց պարզվում է, որ նրանց ուղեղն ավելի փոքր է, քան նրանց աչքը…

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։