Կոկտեյլների ժամանակը մոտենում է…
Ճիշտ է` դեռ պաղպաղակի և սառույցի համար վաղ է, բայց դա մեզ չի խանգարի պատրաստել համեղ կոկտեյլ, որը կանվանենք գարնանային:
Քեզ անհրաժեշտ կլինի`
Մեկ բանան,
Մեկ կիվի,
Մեկ յոգուրտ` ցանկալի է ելակի համով:
Բանանն ու կիվին մաքրիր, կտրիր և հարիր: Ավելացրու յոգուրտը (ըստ ճաշակի կարող ես ավելացնել նաև շաքարավազ), ապա` մի փոքր ջուր: Մի քիչ էլ հարիր և վերջ: Լցրու բաժակի մեջ, իսկ բաժակը կարող ես գեղեցկացնել մեկ շերտ կիվիով, կամ բանանով: Հաճելի ըմպում…
Անի Ավագյան