Ո՞ր հերոսին ես ավելի շատ սիրում՝ Թոմի՞ն, թե՞ Ջերրիին: Այս խաղում դու կարող ես հայտնվել քո սիրելի հերոսի դերում ու մի լավ զվարճանալ նրա հետ: Եթե որոշել ես, որ դու Թոմն ես, ապա ոչ մի գնով չպետք է թույլ տաս Ջերիին «թռցնել» համեղ մրգերն, պանիրն ու քաղցրավենիքները: Դրա համար դու ունես փուչիկներ: Փորձիր հարվածել Ջերրիին այնպես, որ նա ձեռքից գցի դրանք ու փախչի: Իսկ եթե դու Ջերրին ես, ապա պետք է հնարավորինս շատ համեղ բան թռցնել սառնարանից և փորձել խուսափել Թոմի հարվածներից: Չմոռանաս որ նեքևում կանգնած է քո զարմիկը, որ սարսափելի քաղցած է և սպասում է, թե երբ իրեն համեղ բան կտաս ուտելու:
Դե ինչ, եթե որոշեցիր, թե ում դերում ես հայտնվելու, ապա անցիր գործի, Թոմն ու Ջերրին քեզ են սպասում…
Ինչպես նաև, նոր ու շատ հետաքրքիր խաղեր կարող եք խաղալ MocakGames-ում: