Իր հարմարավետ բնում Ջերրին զբաղված էր ընթերցանությամբ, երբ դռան թակոց լսեց: Շտապեց դուռը բաց անելու ու այնտեղ մի փոքրիկ մկնիկի հայտնաբերեց: Պարզվեց, որ Նիբլս անունով մկնիկը որբուկ է և, որ ամենակարևորն է, նա միշտ քաղցած է: Ջերրին ուրիշ ելք չուներ, քան Նիբլսին կերակրելը: Նպատակակետը, իհարկե, սառնարանն է, բայց դեպի սառնարան տանող ճանապարհն անցնում է Թոմի կողքով:
Թե ինչով կավարտվի Ջերրիի ու Նիբլսի ուղևորությունը, կիմանաք՝ մուլտֆիլմը դիտելով: Ի դեպ, 1948 թվականին նկարահանված այս սերիան արժանացել է նաև Օսկարի: Մուլտֆիլմի ռեժիսորներն են Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան:
Ավելի շատ մուլտֆիլմեր կարող եք դիտել այստեղ: