ՆԿԱՐՉԱԿԱՆ ՏՈՆ. ԻՄ ՍԻՐԵԼԻ ԿԵՆԴԱՆԻՆ


Նկարչական տոն

Վաղուց չենք նկարել ասֆալտի վրա, չէ՞: Իսկ հիշո՞ւմ ես, թե երբ ես վերջին անգամ նկարել քո շնիկին կամ մյուս սիրելի կենդանիներին: Հիմա հենց դրա ժամանակն է. գնում ենք միասին նկարելու մեր սիրելի կենդանիներին, այն էլ՝ Ազատության հրապարակում: Այս նկարչական տոնը մեզ համար կազմակերպել է  “Կենդանիների Պաշտպանության Կենտրոն” հասարակական կազմակերպությունը: Այս նկարչական տոնը հենց այդպես էլ կոչվում է՝ իմ սիրելի կենդանին: Քեզ հետ կարող ես վերցնել նաև մեծերից մեկին, չէ՞ որ նրանք էլ ունեն սիրելի կենդանիներ և կարող են ուրախանալ մեզ հետ միասին: Նկարելու ենք գունավոր կավիճներով ասֆալտին կամ գունավոր մատիտներով թղթերի վրա, ինչպես կցանկանաս:

Հանդիպում ենք հունիսի 18-in, ժամը 19:00 Ազատության հրապարակում: Եվ ունենք ընդամենը մեկ ժամ Ազատության հրապարակը մեր սիրելի կենդանիներով «լցնելու» համար…Չուշանաս…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։