ԻՆՉՊԵՍ ՓՉԵԼ ՄԵ՜Ծ, ՇԱ՜Տ ՄԵԾ ՕՃԱՌԵ ՊՂՊՋԱԿ


Արդեն ամառ է և օճառե պղպջակ պատրաստելու իսկական ժամանակը: Թե ինչպես են նրանք հայտնվել ու ինչպիսի ճանապարհ են անցել, ես քեզ արդեն պատմել եմ, իսկ հիմա ժամանակն է ներկայացնելու, թե ինչպես կարելի է մե՜ծ, շատ մե՜ծ պղպջակներ պատրաստել: Իհարկե, այս դեպքում առանց մեծերի օգնության դժվար թե գլուխ հանես:

Նախ վերցրու 600 մլ ջուր, լցրու 200 գր. մաքրող որևէ միջոց, շամպուն կամ օճառ և 100 գր գլիցերին: Գլիցերին հեշտությամբ կարելի է գտնել դեղատանը: Հենց գլիցերինի շնորհիվ են օճառե պղպջակներն ամուր ստացվում: Ջուրը պետք է անպայման փափուկ լինի: Դրա համար ջուրը կարող ես եռացնել և թողնել, որ սառչի:

Օճառե պղպջակ Իսկ հիմա պատրաստիր փչելու «սարքը»: Այն իրենից ներկայացնում է երկու փայտիկ, որոնք կապված են պարանով: Պարանը պետք է եռանկյունու տեսք ստանա և ահա թե ինչպես: Վերցրու երկու բարալիկ ճյուղ: Պարանը կապիր ճյուղերի ծայրերին, իսկ պարանի մեջտեղում մի իր կախիր, օրինակ, մետաղյա օղակ: Հենց այդ օղակն էլ կօգնի պարանին եռանկյունու տեսք հաղորդել:

Bubble 3

Ահա, պատրաստ է: Ամենից լավ եղանակը մե՜ծ պղպջակներ փչելու համար թեթև քամոտ եղանակն է:  Հիմա իջեցրու քո«սարքը» նախապես պատրաստած հեղուկի մեջ, ապա հանիր և մի փոքր հետ գնա: Օդի հոսանքը կանի մնացած գործը ու այնպիսի մեծ օճառե պղպջակ կփչի, որ նույնիսկ դու կտեղավերվես մեջը…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։