ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԹՈՒՂԹԸ


ամենակարող թուղթը
Քայլ 1

Այս գիտափորձի համար քեզ հարկավոր է թուղթ, սուրճի կամ պահածոյի երկու տուփ և մեկ ապակյա տարա: Դրեք տուփերը միմյանցից 30 սմ հեռավորության վրա: Եվ վրան դրեք թուղթը այնպես, որ կամրջակ ստացվի:

Հիմա փորձեք թղթի վրա դնել ապակյա տարան: Թուղթը չի դիմանա ծանրությանը և ապակյա տարան ցած կընկնի: Քանի որ տարան կլարկարող է կոտրվել, այն կարող եք փոխարինել ոչ շատ մեծ մեկ այլ իրով:

ամենակարող թուղթը
Քայլ 2
ամենակարող թուղթը
Քայլ 3

 

 

 

 

 

 

 

Ամենակարող թուղթը
Քայլ 4

Իսկ հիմա թուղթը ծալեք զիգզագաձև և կրկին դրեք տուփերի վրա: Հիմա, երբ տարան դնեք թղթի վրա, այն չի ընկնի:

Թուղթը ծալվելով շատ ուժեղ է դարձել և կարող է իր քաշից բազմաթիվ անգամներ մեծ քաշով առարկաների դիմանալ: Կարող ես փորձել: Միայն թե զգույշ եղիր: Ամենակարող թուղթը այնուամենայնիվ կշռում է ընդամենը մի քանի գրամ և նրան գերագնահատել պետք չէ: Իսկ փորձովդ կարող ես կիսվել ընկերներիդ հետ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։